Բագիրա
From Wikipedia, the free encyclopedia
Բագիրա, (անգլերեն` Bagheera, հինդի` बाघ) սև հովազ[1] «Ջունգլիի գիրք» և «Երկրորդ Ջունգլիի գիրք» անիմացիաներում։ Կերպարը ստեղծվել է Ռադյարդ Քիփլինգի համանուն պատմվածքի հիման վրա։
Ըստ Քիփլինգի պատմվածքի՝ Բագիրան սև գույնի ընձառյուծ է, իսկ մուլտֆիլմի հեղինակ ռուս պրոդյուսերների՝ բագիրան հովազ է։ Որպես հովազի անուն վերցված է Բագիրա անունը (बाघ. հինդիից թարգմանաբար վագր[2])
Ռադյարդ Քիփլինգի գրքում նշված է, որը Բագիրան պատկանում է արական սեռին։ Սակայն լեհ և ռուս թարգմանիչները Ջունգլիի գիրք մուլտֆիլմում Բագիրային ներկայացրել են որպես իգական սեռի կառկառուն ներկայացուցիչ՝ ջունգլիի բնության ղեկավար։