Աֆրիպեդիա նախագիծ (անգլ.՝ Afripedia Project), սկսվել է 2012 թվականի հունիսի կեսերից և գործում է մինչև այսօր։ Նպատակը Ֆրանսախոս Աֆրիկայում Վիքիպեդիայի օֆլայն հասանելության ստեղծումն է և աֆրիկացիներին Վիքիպեդիայում ներդրումներ անելու գործին խրախուսելը[1]։ Նախագիծը տեղադրում է տեղական Կիվիքս անլար և ինտերակտիվ ծառայության սերվերներ և ապահովում է ուսուցման և սպասարկման աջակցություն[2]։
Հիմնադիր գործընկերներն են Վիքիմեդիա Ֆրանսիան, Ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը[3]։ Ֆրանսերեն խոսում են Աֆրիկայի բնակչության մոտավորապես 120 միլիոնը (2010)՝ այն տարածելով 24 ֆրանկոֆոն երկրում[4]։
Վիքիպեդիայի հասանելությունը USB-բանալիով նորություն չէր Աֆրիկայում, սակայն դրանք հաճախ հնացած են[1] լինում այն պարագայում, որ Աֆրիպեդիան անընդհատ թարմացվում է[5]։ Համագործակցող համալսարաններից շատերը ունեն ինտերնետի թույլ հասանելիություն, սակայն մի քանիսը ընդհանրապես ինտերնետի հնարավորություն չունեն[2]։
Նախագիծը առաջարկում է նաև Վիքիպեդիայի քույր նախագծերից Վիքիբառարանը[5]։ Ցանկացած բովանդակություն, որը նախապես տեղավորվում է ZIM-ի ֆայլում, կարող է փոխանցվել Աֆրոպեդիայի ցանցի վրա[6], Project Gutenberg և Վիքիդարանը, որպես օրինակ, առկա են որպես ZIM ֆայլեր[7][8]։
Նախագիծը խրախուսում է նաև Աֆրիպեդիա ակումբների ստեղծումը տեղի օգտատերի համար[9]։
Նախագիծը նկարագրվել է որպես կարևորագույն քայլ՝ Աֆրիկայում ինտերնետ հասանելիությանը զարգացնելու համար[3]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.