Աֆղանական աղվես
From Wikipedia, the free encyclopedia
Աֆղանական աղվես (լատին․՝ Vulpes cana), իրական աղվեսների ենթատեսակ, որը հանդիպում է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Ունի բազմապիսի անուններ՝ աֆղանական աղվես, արքայական աղվես, թագավորական աղվես (պարս.՝ شاهروباه, շահրուբահ)[1], շնաղվես, սև աղվես, ժայռաղվես և այլն[2]։
Աֆղանական աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Vulpes cana | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Նկարագրություն և տարածվածություն
Ինչպես և մյուս անապատային աղվեսները աֆղանական աղվեսները ունեն լայն և մեծ ականջներ, բայց չունեն թաթերի վրայի մազածածկ, որը պաշտպանում է տաք ավազից։ Նրանց պոչը ունի համարյա նույն երկարությունը ինչ մարմինը։ Մորթին բաց գույնի է՝ սև պոչի ծայրով։ Չափսի փոքրությամբ աֆղանական աղվեսը զիջում է միայն ֆենեկ աղվեսին։ Աֆղանական աղվեսները ունեն մոտ 30 սմ մարմնի երկարություն, մոտ 30 սմ պոչի երկարություն և կշռում են մոտ 1,5 կիլոգրամ։
Աֆղանական աղվեսները թաթերի վրա չունեն մազածածկ, որը պաշտպանում է ավազի տաքությունից[3][4]։ Նրանց թաթերը ավելի նման են կատուների թաթերին և ճանկերը սուր են ու կոր[5]։ Նրանք շատ արագ վազում են և հավասարակշռությունը պահում են երկար պոչով։ Շատ լայն թռիչքներ են կատարում և կարող են ուղղահայաց ուղղությամբ մագլցել[6]։
Աֆղանական աղվեսը հանդիպում է Աֆղանստանի սարերում և տափասատաններում, Թուրքմենիստանում[7], Հյուսիսային Իրանում, Պակիստանում և Իսրայելում[8]։ Կարող է բնակվել նաև Օմանում, Եմենում, Հորդանանում Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսի որոշ հատվածներում (Սինայի թերակղզում)[9][10]։
Բազմացում
Սովորաբար աֆղանական աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 50-55 օր և ծնում են երկուսից չորս ձագուկ։ Ձագերը մորական կաթով սնվում են առաջին ութ շաբաթների ընթացքում և սեռապես հասունանում են 8-10 ամսականում։ Աֆղանական աղվեսները ապրում են մոտ 4-5 տարի, սակայն կարող են ապրել մինչև 10 տարի։
Սննդառություն
Աֆղանական աղվեսները ամենակեր են և հիմնականում սնվում են բուսական սննդով։ Նրանք բոլոր աղվեսների տեսակների միջից ամենաբուսակեր աղվեսներն են։ Բացի դրանից սնվում են նաև կենդանական սննդով՝ մանր կրծողներ և միջատներ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.