![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/Codex_Borgia_page_56.jpg/640px-Codex_Borgia_page_56.jpg&w=640&q=50)
Ացտեկյան դիցաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Ացտեկյան դիցաբանություն, ացտեկների քաղաքակրթության առասպելների և աշխարհընկալման ամբողջությունը[1]։ Ացտեկները նահուաթլով խոսող խմբեր էին կենտրոնական Մեքսիկայում և նրանց քաղաքակրթությունը շատ նմանություններ ունի այլ ամերիկյան քաղաքակրթությունների հետ։ Ըստ լեգենդի՝ այն խմբավորումները, որ հետո պիտի ացտեկներ դառնային, եկել էին հյուսիսից՝ Անահուակի դաշտավայր Տեքսկոկո լճի մոտ։ Այս տարածքների տեղակայությունը հստակ հայտնի է՝ ժամանակակից Մեխիկոյի տարածքում, սակայն քիչ բան է հայտնի ացտեկների ծագման մասին։ Առասպելներից մեկում ասվում է, որ ացտեկները եկել են հյուսիսում գտնվող Ացտլանից և վերջինն են յոթ նահուատլականերից՝ նահուաթլով խոսող ցեղերից։ Այլ աղբյուրներ հղում են տալիս Չիքոմոցտոկ կոչվող վայրին, կամ Տոմոանչանին, որտեղ ացտեկների համոզմամբ, ծնունդ են առել բոլոր քաղաքակրթությունները։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/Codex_Borgia_page_56.jpg/640px-Codex_Borgia_page_56.jpg)
Ացտեկների հովանավոր աստվածն էր Հիթցիլոպոչտլին, որ նշանակում է «ձախլիկ կոլիբրի» կամ «Հարավից եկած կոլիբրի»։ Այս աստվածն էր ուղղորդում նրանց ճանապարհին։ Հասնելով Տեքսկոկո լճի վրա գտնվող մի կղզու՝ ացտեկները տեսնում են մի արծվի, ով իր ճանկերում օձի էր բռնել՝ նստած կակտուսի վրա։ Այս տեսարանը ացտեկներին լցրեց հավատով, որ այստեղ նրանք պիտի հիմնեն իրենց երկիրը։ Այստեղ նրանք հիմնեցին իրենց քաղաք Տենոչիտլտանը՝ կառուցելով հսկայական արհեստական կղզի, որը հիմա գտնվում է Մեխիկոյի ուղիղ կենտրոնում։ Այս լեգենդար տեսիլքը պատկերված է Մեքսիկայի զինանշանին։