Արևմտյան Շպիցբերգեն
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Շպիցբերգեն (նորվ.՝ Spitsbergen), կղզի Նորվեգիայի կազմում գտնվող Շպիցբերգեն (Սվալբարդ) կղզեխմբում՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի միջև։ Ունի 39 044 կմ² (որոշ աղբյուրներում՝ 37 673 կմ²) մակերես։
Արևմտյան Շպիցբերգեն | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածք | Շպիցբերգեն |
Ամենաբարձր կետ | Նյուտոն լեռ |
ԲԾՄ | 1713 մետր |
Մակերես | 39 044 կմ² |
Մասն է | Շպիցբերգեն |
Աշխարհագրական տեղադրություն | Շպիցբերգեն |
Ջրլիցի ափին | Գրենլանդական ծով |
19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունը, Նորվեգիայի թագավորությունը և Շվեդիայի թագավորությունը կղզու վերաբերյալ ստորագրեցին առաջին համաձայնագիրը։ Իսկ 1920 թվականի փետրվարի 9-ին Արևմտյան Շպիցբերգենը ամբողջ կղզեխմբի հետ միասին հանձնվեց Նորվեգիային այն պայմանով, որ համաձայնագրի ստորագրմանը մասնակից բոլոր 39 երկրները իրավունք ունեն կղզին օգտագործել տնտեսական նպատակներով։ Խնդիրը սրվեց, երբ կզղում հայտնաբերվեց քարածխի հանք։ Ներկայումս Շպիցբերգենում տնտեսական գործունեություն են իրականացնում միայն Նորվեգիան և Ռուսաստանը։
Ռուսաստանը կղզում ունի քարածխի հանք, ռուսական նավաստիները ձկնորսությամբ են զբաղվում Շպիցբերգենի խութում, ինչն էլ Նորվեգիայի հետ հակասությունների պատճառ է հանդիսանում։ Վերջինս ցանկանում է կղզեխմբի նկատմամբ սահմանել միայնակ հսկողություն[1]։ Ենթադրվում է, որ Շպիցբերգենի խութում կան նավթի և գազի պաշարներ[1]։
Կղզում գործում է Լոնգյիրի օդանավակայանը։
Կղզու քիչ բնակչությունը հիմնականում զբաղված է գիտության, զբոսաշրջության և հանքաարդյունաբերության ոլորտներում։