Արևմտյան Հռոմեական կայսրության անկում
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Հռոմեական կայսրության անկում (նաև անվանում են Հռոմեական կայսրության անկում կամ Հռոմի անկում), գործընթաց, որի ընթացքում տապալվեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը, և նրա ենթակայության գտնվող հսկայական տարածքները անցան որոշ ազգերի։ Անկման հիմնական պատճառների մեջ ժամանակակից պատմաբանները դասում են, վերահսկողության թուլացումը, տնտեսության, բանակի, առողջապահության թուլացումը։ "Բարբարոսների" կողմից ճնշման ուժեղացումը դրսից նույնպես կարևոր նշանակություն ունեցավ անկման հարցում։ Սակայն այս պատճառները մինչ այժմ քննարկվում են պատմաբանների կողմից և առաջ են քաշվում նաև այլ վարկածներ[1][2]։
117 թվականին կայսրությունը հասավ իր տարածքային մեծության գագաթնակետին, իսկ 284 թվականին Դիոկղետիանոսը կայսրությունը բաժանեց երկու մասի։ Հիմնական տարածքային կորուսները սկսվեցին 376 թվականին, երբ մեծ տարածք անցավ Գոթերին և այլք։ 476 թվականին, երբ Օդոակրը գահընկեց արեց Հռոմուլոս կայսրին, Արևմտյան Հռոմեական կայսրությունը ուներ չնչին ռազմական, քաղաքական կամ ֆինանսական ներուժ և չէր վերահսկում կայսրության մեծ մասին, որոնք ֆիկտիվ կոչվում էին հռոմեական։ Նվաճելով կայսրությունը, բարբարոսները ստեղծեցին սեփական իշխանությունը կայսրության մեծ մասում։ Սակայն կայսրության անկմամբ նրա մշակութային ժառանգությունը մնում է մինչ օրս։