From Wikipedia, the free encyclopedia
«Արջեր» քանդակագործական կոմպոզիցիա (առավել հայտնի է որպես «Այստեղ սկսվում է Ռուսաստանը» («Здесь начинается Россия») հուշարձան), հուշարձան Կամչատկայի երկրամասի Ելիզովո քաղաքում։
Քանդակագործական կոմպոզիցիան գտնվում է Ելիզովո քաղաքի միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկի ճանապարհին։
Արջուկի հետ արջի քանդակները պատրաստված են բնական չափերով՝ պահպանելով բնական գույնի բոլոր համամասնությունները։ Արջը բերանում մեծ ձուկ է պահում։ Դիմերեսին պատվանդանի վրա գրված է. «Այստեղ սկսվում է Ռուսաստանը» և «Կամչատկա», հակառակ կողմում՝ «Ելիզովո»[1]։ 2015 թականին մոտակայքում տեղադրվել է քաղաքների ցուցիչներ[2]։
Քանդակագործական կոմպոզիցիան տեղադրվել է 2011 թվականի հոկտեմբերի 7-ին Ելիզովո քաղաքում՝ Կամչատկայի երեք հրաբուխների՝ Ավաչինսկու (բարձրությունը՝ 2741 մ), Կորյակսկու (բարձրությունը՝ 3456 մ) և Կոզելսկու (բարձրությունը՝ 2189 մ) համայնապատկերի ֆոնին։ Տեղադրման հեղինակն ու նախաձեռնողը Կամչատկայի բնակիչ, Ելիզովսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Անդրեյ Անդրեևիչ Շերգալդինն է[3][4]։
Այն տարածաշրջանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է և Կամչատկայի այցեքարտը; Տեղի բնակիչներն ավանդաբար հուշարձանի մոտ հարսանեկան ֆոտոսեսիաներ և այլ նշանակալի միջոցառումներ են անցկացնում[5][6]։
2016 թվականին Քանդակագործական կոմպոզիցիայի պատկերը մասնակցել է Ռուսաստանի տեսարժան վայրերի շրջանում հավակնորդների համառուսաստանյան քվեարկությանը՝ 200 և 2000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների վրա հայտնվելու համար[7][8]։
Հուշարձանը բազմիցս վնասվել է վանդալների կողմից. նրանք կոտրել են ձուկը, որը արջը պահում է ատամների մեջ, կոտրել են «Ղրիմ» մակագրությամբ ցուցիչը. կոտրել են արջի ականջները։ Այս կապակցությամբ կոմպոզիցիան գտնվում է շուրջօրյա տեսահսկման տակ[9][10][11]։
2018 թվականի մայիսին կատարվել է հուշարձանի վերակառուցում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.