![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b6/Szil%25C3%25A1gyi_%25C3%2581ron.jpg/640px-Szil%25C3%25A1gyi_%25C3%2581ron.jpg&w=640&q=50)
Արոն Սիլադյի
From Wikipedia, the free encyclopedia
Արոն Սիլադի (հունգ.՝ Szilágyi Áron, հունվարի 14, 1990(1990-01-14), Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի սուսերամարտիկ, եռակի օլիմպիական չեմպիոն անհատական առաջնությունում (2012[3], 2016 և 2020), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր թիմիային առաջնությունում (2020), 2007 թվականի աշխարհի չեմպիոն թիմի կազմում (17 տարեկանում), աշխարհի առաջնությունների վեցակի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հունգարիայի բազմակի չեմպիոն։ Ճանաչվել է Հունգարիայի լավագույն սուսերամարտիկ 2011 և 2012 թվականներին։ Բուդապեշտի պատվավոր քաղաքացի է 2012 թվականից։ Հունգարիայի Հանրապետության Ավանդի շքանշանի սպայական խաչի ասպետ։
Արոն Սիլադյի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տեղեկություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սեռ՝ | արական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Երկիր՝ | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 14, 1990(1990-01-14) (34 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբ՝ | Vasas SC?[1] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
180 սանտիմետր[2] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ՝ | 78 կիլոգրամ[2] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
|
Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ եղել է Հունգարիայի դրոշակիրը։ Ռիո դե Ժանեյրոյում դարձել է 1988 թվականից ի վեր առաջին սուսերամարտիկը, որն անհատական առաջնությունում կարողացել է երկու անգամ անընդմեջ նվաճել օլիմպիական ոսկին։ Ընդ որում, ոչ Լոնդոն-2012-ում, ոչ էլ Ռիո-2016-ում Սիլադին մրցակիցներից ոչ մեկին թույլ չի տվել 13 միավորից ավելի վաստակել։
2021 թվականին հունգարացի սուսերամարտիկը դարձել է ականավոր նվաճման հեղինակ. Սիլադին պատմության մեջ առաջին սուսերամարտիկն է, որը երեք անընդմեջ հաղթանակ է տարել անհատական առաջնությունում[4]։ Երեք օր անց հունգարացին թիմային մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալ։
2020 թվականին դարձել է Vasas Sport Club Fencing Division-ի նախագահ[5][6]։