From Wikipedia, the free encyclopedia
Արման Սոլդեն (ֆր.՝ Arman Soldin, մարտի 21, 1991[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1][3][2] - մայիսի 9, 2023[3][2], Չասով Յար[4]), ֆրանսիացի լրագրող, սպանվել է 2023 թվականի մայիսի 9-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմը լուսաբանելու ժամանակ։
Արման Սոլդեն | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1991[1][2] |
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1][3][2] |
Մահացել է | մայիսի 9, 2023[3][2] (32 տարեկան) |
Մահվան վայր | Չասով Յար[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բոսնիա և Հերցեգովինա |
Կրթություն | Lycée Saint-Martin?[5], Սարաևոյի համալսարան և Lumière University Lyon 2?[5] |
Մասնագիտություն | video journalist |
Աշխատավայր | Ֆրանսպրես[4] |
Պարգևներ և մրցանակներ |
Արման Սոլդենը ծնվել է 1991 թվականի մարտի 21-ին Սարաևոյում։ Մեկ տարեկան հասակում տարհանվել է Ֆրանսիա։ Իմացել է ֆրանսերենին, անգլերենին, իտալերենին։
2006-ից 2008 թվականներին եղել է Ռեն ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ[7]։ Ծնկի վնասվածքի պատճառով թողել է ֆուտբոլը, սակայն աշխատել է որպես սպորտային մեկնաբան[8]։
2013 թվականին Լոնդոնի համալսարանական քոլեջում նա ստացել է քաղաքականության և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների բակալավրի կոչում քաղաքականության, տնտեսագիտության, պատմության և միջազգային հարաբերությունների ոլորտներում։ Լոնդոնում եղած ժամանակ նա եղել է «Eureka» ամսագրի գլխավոր խմբագիրը․ լուսաբանել է քաղաքականություն, հասարակություն, արվեստը և մշակույթ։
2015 թվականից որպես պրակտիկանտ Հռոմում աշխատել է Ֆրանսպրես խոշորագույն ինֆորմացիոն գործակալությունում, այնուհետև նա աշխատել է գործակալության լոնդոնյան գրասենյակում։ 2020 թվականից կրկին աշխատանքի է անցել Հռոմում։
2019 թվականին նա պատմել է երեսունինը դիակների մասին, այդ թվում՝ դեռահասի, որոնք հայտնաբերվել են սառնարանային բեռնատարում[9]։
2022 թվականի փետրվարին Ֆրանսպրես գործակալության առաջին հատուկ բանագնացների հետ գործուղվել է Ուկրաինա՝ լուսաբանելու ռազմական գործողությունները[10],։ 2022 թվականի սեպտեմբերից աշխատել է որպես տեսահոլովակների համակարգող։ Հաճախ տեսանյութեր է նկարահանել իր հեռախոսով[11]։
Սոլդենը եղել է սոցիալական ցանցերի մոլի օգտատեր։ Պատմություններից մեկը, որը ուշադրության է արժանացել, այն էր, երբ նա իր գործընկերների հետ խրամատում գտան վիրավոր ոզնի, կերակրեցին և մի քանի օր հետո բաց թողեցին նրան վայրի բնություն[12][13]։
2023 թվականի մայիսի 9-ին Սոլդենն իր թիմի հետ գտնվել է Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքի մոտ՝ ուկրաինացի զինվորների ջոկատի հետ[14]։ Սոլդենը սպանվել է «Գրադ» տիպի կայանքի արձակած հրթիռից, որը պայթել է իր պառկած վայրի մոտ[15]։ Ուրիշ ոչ ոք չի տուժել։ Փորցառու զինվորական թղթակից Էմանուել Պեուշոնը, որը միացել էր թիմին անցյալ հոկտեմբերին, նշել է, որ Սոլդենը մահացել է «իր տեսախցիկը ձեռքին», «նրա դեմքը տառապանքի նշաններ ցույց չի տվել»[16]։
Սոլդենը 32 տարեկան էր։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն նշել է, որ Սոլդենը եղել է 17-րդ լրագրողը, որը սպանվել է Ուկրաինայում 2022 թվականից ի վեր[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.