From Wikipedia, the free encyclopedia
Արծվիկ Գարեգինի Մինասյան (հունվարի 1, 1972 թ., Ոսկեթաս, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական քաղաքական գործիչ, Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցական հայաստանյան ղեկավարներից, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար[1] (24.02.2016 թ. - 06.10.2016 թ., 12.05.2018 - 04.10.2018)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Արծվիկ Մինասյան | |||
| |||
---|---|---|---|
| |||
սեպտեմբեր 27, 2016 - հոկտեմբեր 3, 2018 | |||
| |||
Փետրվար 24, 2016 - հոկտեմբեր 6, 2016 | |||
| |||
Օգոստոս 10, 2005 - Հունիս 6, 2007 | |||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հունվարի 1, 1972 (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Ոսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Ա. Մինասյանը 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ «տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։ 1995-1998 սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1997-1998 թվականներին կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, ԱՄՆ Վաշինգտոնում և Նյու Յորք քաղաքներում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին։ 1997-2001 սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում։
Արծվիկ Մինասյանը հանդիսանում է Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։
Որպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար[4]։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև նույն թվականի հոկտեմբերի 6-ը[5]։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար[6], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[7]։
Որպես ՀՀԿ-ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնում[8]
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.