հայ խորհրդային բամբակագործ, գյուղատնտեսական արտադրության առաջատար From Wikipedia, the free encyclopedia
Արծվիկ Մնացականի (Մացակի) Հարությունյան (դեկտեմբերի 22, 1929, Էջմիածնի շրջան), հայ խորհրդային բամբակագործ, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1951)[1]։
Արծվիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1929 (94 տարեկան) |
Ծննդավայր | Էջմիածնի շրջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Արծվիկ Մնացականի Հարությունյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)[2] աշխատավոր գյուղացու ընտանիքում[3]։
Միջնակարգ կրթությունը ստացել է Շահումյան գյուղի դպրոցում, որն ավարտել է 1946 թվականին։ Եղել է կոմերիտմիության անդամ[3]։ Դեռ դպրոցական տարիներին Հարությունյանը մասնակցում էր տեղի կոլտնտեսության աշխատանքներին՝ արձակուրդների ընթացքում զբաղվում էր այգեգործությամբ և բամբակագործությամբ՝ օգնելով ծնողներին[3][2]։ 1946 թվականին դպրոցն ավարտելուց հետո Հարությունյանն աշխատանքի է անցել Շաումյանի կոլտնտեսության բամբակագործական օղակում։ Գերակատարելով սահմանված արտադրական պլանները և ցույց տալով իր լավագույն կողմերը՝ 1946 թվականին Հարությունյանը նշանակվել է բամբակագործության օղակի օղակավար։ Հետևելով բամբակի աճեցման ագրոտեխնիկական կանոններին՝ Հարությունյանի օղակը ժամանակին է օգտագործել պարարտանյութը, աշխատանքներ է իրականացրել հողի փխրեցման և ոռոգման ուղղությամբ, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձրել մեկ հեկտար հողատարածքի համար բույսերի անհրաժեշտ քանակի ապահովմանը։ 1950 թվականից սկսած 6 հեկտար տարածքի վրա մշակվող բամբակի յուրաքանչյուր հեկտարից Հարությունյանի ղեկավարած օղակը ստացել է ռեկորդային բերք՝ 73,4 ցենտներ բարձրորակ բամբակ[4]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1951 թվականի հուլիսի 25-ի հրամանագրով, ոռոգելի հողերում 1950 թվականին բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսության կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների մատակարարման պայմանագրերը և ՄՏԿ-ների աշխատանքի դիմաց բնամթերային վճարումները կատարելու և 1951 թվականի գարնանացանի համար բոլոր մշակաբույսերի սերմերը ապահովելու համար Արծվիկ Հարությունյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[Նշում 1][5]։
Հետագա տարիներին Հարությունյանի օղակը շարունակել է բամբակի բարձր բերք ստանալ և հաղթել բամբակագործների մրցություններում։ 1958 թվականի փետրվարի 18-21-ը Արծվիկ Հարությունյանը մասնակցել է Բամբակագործների համամիութենական համաժողովին[6]։ Նույն թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[7]։ 1959 թվականին Հարությունյանի ղեկավարությամբ օղակը հերթական անգամ գերակատարել է բամբակի բերքի պետությանը հանձնելու նախատեսված պլանները[6]։ Բարձր արդյունքների հասնելու համար Հարությունյանը պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» և «Աշխատանքային ձեռքբերումների համար» մեդալներով, ինչպես նաև ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե և արծաթե մեդալներով[8]։
Արծվիկ Մնացականի Հարությունյանը նաև ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի IV-V գումարումների պատգամավոր Շահումյանի թիվ 193 ընտրատարածքից[9]։ ՀԿԿ Կենտկոմի 23-րդ (1961) և 24-րդ (1964) պլենումներում Արծվիկ Հարությունյանն ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու[2]։ Եղել է Հայաստանի կոմերիտմիության Կենտկոմի անդամության թեկնածու, Հայաստանի կոմերիտմիության Էջմիածնի շրջանային կոմիտեի անդամ[7]։ Հարությունյանը եղել է նաև ԽՍՀՄ խաղաղության կոմիտեի անդամ[10], ԽՄԿԿ XXII համագումարի պատվիրակ[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.