From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Արտուշի Սահակյան (ապրիլի 28, 1956, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
Արթուր Սահակյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Անանիա Շիրակացու մեդալ |
Ծնվել է 1956 թվականի ապրիլի 28-ին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1972 - 1977 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում, 1978 - 1981 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։
2008 թվականից ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան է, 2004 - 2008 թվականներին եղել է ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ, 2001 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 1987 - 2001 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան։
Հիմնական հետազոտությունների բնագավառներն են օրթոգոնալ շարքեր, Ֆուրիեի անալիզ, վեյվլետներ, մոտավորությունների տեսություն, բազմաչափ բազմանդամային միջարկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.