հայ հեռուստահաղորդավար From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Գրիշայի Կիրակոսյան (նոյեմբերի 11, 1961, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար և մեկնաբան։
Արթուր Գրիշայի Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1990) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1995) |
Մասնագիտություն | հաղորդավար, լրագրող |
Աշխատանք | 1995-ից |
Արթուր Կիրակոսյանը ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 11-ին Գյումրիում։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, 1995 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 2000 թվականին մասնակցել է «ԶԼՄ և ընտրություններ», «Ժողովրդավարական ժուռնալիստիկա և հասարակության», «Հեռուստատեսություն և ընտրություններ` թոք-շոու և բանավեճ» թեմաներով դասընթացների։ 1992-1996 թվականներին եղել է Գյումրու «Շիրակ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը, 1996-1998 թթ.՝ «Նորք» հեռուստաընկերության լրատվական բաժնի փոխտնօրենը, 1997-1998 թթ՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության «Մամուլի տեսություն» հաղորդման հեղինակը և վարողը, 1998-2004 թթ.՝ Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության լրատվական ծրագրի ղեկավար, վարել է «Ամփոփագիր», կիրակնօրյա վերլուծական, «Ժամանակ», «Քաղաք» ծրագրերը։ 1999-2011 թթ. Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է ժուռնալիստիկա։ 2004-2009 թթ. աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես լրատվական բաժնի տնօրեն, վարել է «Երկրորդ հայացք» թոք շոուն։ 2009 թվականից աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակում և վարում է «Երկրի հարցը» հաղորդումը և «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբանն է[1][2]։
Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, երկու թոռնիկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.