Արթուր Վահանի Բաղդասարյան (նոյեմբերի 8, 1968(1968-11-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական, քաղաքական, պետական գործիչ Հայաստանում, խոշոր բիզնեսմեն[2][3][4][5][6], մեծահարուստ[6], «Օրինաց երկիր» (նախկինում Հայկական Վերածնունդ) կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ, Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Արթուր Վահանի Բաղդասարյան, Ծնվել է ...
Փակել
Արթուր Բաղդասարյանը ծնվել է 1968 թվականիի նոյեմբերի 8-ին ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում։
Աշխատանքային գործունեությունը
- 1989-1993 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի պետ, խմբագրի տեղակալ։
- 1992 թ. սեպտեմբերին ընտրվել է Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր։
- 1993-1995 թթ. վարել է Երևանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը՝ այդպիսով լինելով ամենաերիտասարդ պաշտոնյան ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում։
- 1995 թ. ընտրվել է Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միության նախագահ։
- 1999-2003 թթ. - Հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի ղեկավար։
- 2004 թ. ընտրվել է Միջազգային քրիստոնեադեմոկրատական համաշխարհային խորհրդարանական Ինտերնացիոնալի փոխնախագահ։
- 2007 թ. փետրվարին ընտրվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ հիմնադրված Կովկաս-Կասպյան միջազգային հանձնաժողովի համանախագահ։
- 2000 թվականից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2002 թվականից՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 2013 թ. մայիսին Մոսկվայում ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ 2013 թ. սեպտեմբերի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։ Մի շարք գիտական մենագրությունների, 100-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։
- 1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 1-ին գումարման պատգամավոր՝ դառնալով ամենաերիտասարդ պատգամավորը։
- 1997 թ. հիմնադրել է «Օրինաց երկիր» կուսակցությունը և 1998 թ. կայացած կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել կուսակցության նախագահ։
- 1998 թ. փետրվարին ընտրվել և մինչև 1999 թ. հունիս պաշտոնավարել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 21 ընտրատարածքից։ 1999-2003 թթ. - «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ՝ Հայաստանի երեք հանրապետությունների և աշխարհի խորհրդարանների պատմության մեջ խորհրդարանի ամենաերիտասարդ ղեկավարը։
- 2005 թ. մարտին ընտրվել է Հայկական բարեկամության խորհրդարանական վեհաժողովի նախագահ։
- 2006 թ. մայիսի 29-ին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
- 2006-2007 թթ. - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար։
- 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար։
- 2007 թ. նոյեմբերին «Օրինաց երկիր» կուսակցության համագումարում առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու։
- 2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը։
- 2008 թ. մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար[7]։
- 2014 թ. ապրիլին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որից ազատվել է 2014 թ. ապրիլի 30-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով[8]։
- 2016 թ. փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ[9]։
- 2018 թ. փետրվարի 24-ին "Օրինաց երկիր" կուսակցության համագումարում վերընտրվել է "Օրինաց երկիր" կուսակցության նախագահ։
- Իրավագիտության թեկնածու (1995)։
- Իրավագիտության դոկտոր (1997)։
- Պրոֆեսոր (1998,ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր)։
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2009)[10]։
- Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (2010)։
- Ռուսաստանի Դաշնության անվտանգության և պաշտպանության ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (2011)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[11]։
- ԱՊՀ երկրների սահմանային անվտանգության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի բարձրագույն մեդալ (2010)։
- Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի կողմից հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ՌԴ Անվտանգության խորհրդի մեդալով (2011)։
- Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության բարձրագույն մեդալ (2012)։
- «Հավաքական անվտանգության պայմանագրի» կազմակերպության բարձրագույն պարգև՝ մեդալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման և ամրապնդման գործում մեծ ավանդի, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների գործնական իրականացմանն ակտիվ մասնակցության համար (2013)։
Պարգևատրվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով, շքանշաններով և մեդալներով, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շքանշանով, Համաշխարհային խորհրդարանական միության, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պարգևներով։ Պարգևատրվել է նաև Ֆրանսիայի սենատի, Իտալիայի խորհրդարանի, ՌԴ Դաշնային ժողովի մեդալներով։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երեք երեխա[12]։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան 1997 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող - |
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյան 05 փետրվարի 1998 թ. - 18 հունիսի 1999 թ. |
Հաջորդող Յուրի Բախշյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյան 18 հունիսի 1999 թ. - 11 հունիսի 2003 թ. |
Հաջորդող Սամվել Բալասանյան |
Նախորդող Արմեն Գևորգյան |
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան 04 մայիսի 2008 թ. - 30 ապրիլի 2014 թ. |
Հաջորդող -Արմեն Գևորգյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
«Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան 21 փետրվարի 2016 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |