From Wikipedia, the free encyclopedia
Արթին Բոշգեզենյան (1861, Այնթապ, Հալեպի գավառ, Aleppo Eyalet, Օսմանյան կայսրություն - 1923, Հալեպ, Սիրիա, թուրքերեն՝ Artin Boşgezenyan), թուրքահայ քաղաքական գործիչ, Օսմանյան կայսրության սահմանադրական ժամանակաշրջանի առաջին (1908–1912 թթ.), երկրորդ (ապրիլ-օգոստոս 1912 թ.) և երրորդ (1914–1918 թթ.) խորհրդարանի գումարումների պատգամավոր[1], ներկայացրել է Հալեպ քաղաքը[2]։ Խորհրդարանում բարձրացրել է աշխատավորների իրավունքների և կանանց իրավունքների հարցերը[3]։
Օրենքը պարզապես վերացնելով հարցը չի փակվի… Այդ օրենքը դանակ է, կացին, որը պատասխանատու է բազմաթիվ հանցագործությունների համար։ Եկեք չփորձենք շտկել այդ հանցագործությունները՝ սոսկ դանակը բթացնելով… Դրա պատճառով շատ անմեղների արյուն է թափվել… Անհնար է որոշել այրված կամ ոչնչացած տների թիվը։ Այդ երեքտողանոց օրենքը սարսափելի բան է։ Մենք պետք է վերափոխենք դրա ձևն ու բովանդակությունը… Սակայն այն վերացնելով՝ մենք պետք է նաև շարժվենք դեպի պատիժն առանց բացառության բոլոր նրանց համար, ովքեր, հիմնվելով այդ օրենքի վրա, կործանեցին երկիրը. նրանք, ովքեր սպանությունն գործելու համար օգտագործեցին ու չարաշահեցին այդ օրենքը, պետք է պատժվեն։ Հարցը զենքերը վայր դնելով չի փակվում[4]։ |
Արթին Բոշգեզենյան | |
---|---|
Ծնվել է | 1861 |
Ծննդավայր | Այնթապ, Հալեպի գավառ, Aleppo Eyalet, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1923 |
Մահվան վայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մայրենի լեզու | հայերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Artin Boşgezenyan Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.