![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/ArendalPollen2.jpg/640px-ArendalPollen2.jpg&w=640&q=50)
Արենդալ
From Wikipedia, the free encyclopedia
Արենդալ (նորվ.՝ Arendal. [²ɑːɳ̍ɖɑːl]), քաղաք, նույնանուն համայնքի կենտրոն Նորվեգիայի հարավարևելյան մասում։ Ագդեր շրջանի վարչական կենտրոնն է նաև։ Համայնքի կազմում ներառված են մեկ տասնյակից ավելի բնակավայրեր։ Միավորված ազգերի կազմակերպության հետ շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում համագործակցող GRID-Arendal կենտրոնը ևս գտնվում է Արենդալում (քաղաքում)[2]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Արենդալ | |||
նորվ.՝ Arendal | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Ագդեր | ||
Մակերես | 270,21 կմ² | ||
ԲԾՄ | 1 մետր | ||
Բնակչություն | ▲45 891 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Պաշտոնական կայք | arendal.kommune.no | ||
| |||
Փակել
270 քառակուսի կիլոմետր զբաղեցնող համայնքը այդ ցուցանիշով 273-րդն է Նորվեգիայի 356 համայնքների մեջ։ Բնակչության թվաքանակը մոտավորապես 45 հազար է (22-րդ ցուցանիշը երկրում), բնակչության խտությունը՝ 176.4 մարդ/կմ2: Վերջին 10 տարում բնակչությունն աճել է ավելի քան 8%-ով[3][4]։