![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b1/Cape_cervicale.jpg/640px-Cape_cervicale.jpg&w=640&q=50)
Արգանդի պարանոցակալ
From Wikipedia, the free encyclopedia
Արգանդի պարանոցակալ, բեղմնականխման հեշտոցային պատնեշային միջոց։ Այն տեղադրվում է արգանդի պարանոցի արտաքին բացվածքի դիմաց՝ փակելով արգանդի պարանոցի մուտքը։ Այդ կերպ այն խոչընդոտում է սպերմայի ներթափանցումն արգանդի խոռոչ արգանդի արտաքին բացվածքի միջով։ Արգանդի պարանոցը փակելու միջոցով հղիությունը կանխելու միտքը ծագել է հազարավոր տարիներ առաջ։ Սակայն ժամանակակից արգանդի պարանոցակալը, որը տեղավորվելով հեշտոցի պատերի արանքում իրենով փակում է արգանդի մուտքը, ավելի նոր է. այն ծագել է 20-րդ դարում։
Արագ փաստեր Բեղմնականխման ձևը/տեսակը, Մարդկությանը հայտնի է ...
![]() Արգանդի պարանոցակալ | |
Բեղմնականխման ձևը/տեսակը | Պատնեշային |
---|---|
Մարդկությանը հայտնի է | 1838 |
Ճիշտ կիրառման դեպքում | Prentif, nulliparous: 9% Prentif, parous: 26%[1] |
Տիպական կիրառման դեպքում | Prentif, nulliparous: 16% Prentif, parous: 32% Lea's Shield: 15%[1] |
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում) | դարձելի |
Հուշում | Տեղադրել սերմնասպաններով և թողնել սեռական հարաբերությունից հետո 6 ժամվա ընթացքում |
Կլինիկական նշաններ | Համապատասխան չափն ընտրելու և տեղադրելու համար |
Առավելություններ | Օրգանիզմում կարելի է թողնել 48 ժամ |
Փակել