Remove ads
քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Արարատ (( արտասանություն)), քաղաք Հայաստանի Արարատի մարզում։
Քաղաքային համայնք | |||
---|---|---|---|
Արարատ | |||
Արարատ քաղաքի մուտքը Մ2 ավտոմայրուղուց | |||
Երկիր | Հայաստան | ||
Երկրամաս | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ | ||
Հիմնադրված է | հոկտեմբերի 22, 1930 թ. | ||
Մակերես | 6 կմ² | ||
ԲԾՄ | 825±1 մետր | ||
Կլիմայի տեսակ | չոր, խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 20 400[1] մարդ (2015) | ||
Տեղաբնականուն | արարատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (234) | ||
Փոստային ինդեքս | 0602 | ||
Փոստային դասիչ | 0602 | ||
Ավտոմոբիլային կոդ | 27 | ||
Պաշտոնական կայք | araratcity.am | ||
| |||
Քաղաքը մայրաքաղաք Երևանից հեռու է 48 կմ դեպի հարավ-արևելք։
Արարատ քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 25-ի թիվ 18 որոշումով Արարատ քաղաքի հիմնադրման տարեթիվ սահմանվեց 1930 թվականի հոկտեմբերի 22-ը։
ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1972 թվականի հունվարի 4-ի N4 որոշումով Արարատը դասվում է հանրապետական ենթակայության քաղաքաների շարքը։ Քաղաքի վարչական տարածքը կազմում է 1467 հա։
Ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 19․533 մարդ, որից 47 % տղամարդիկ են, իսկ կանայք՝ 53 %[2]։
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1976 | 2005 | 2015 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 45 | 2 329 | 5 412 | > 15000 | 19 533 | 20 400 |
Տնտեսության տեսակետից քաղաքի մասնագիտացման ճյուղը ծանր արդյունաբերությունն է։ Քաղաքի մոտ է գտնվում հանրապետության երկու ցեմենտի գործարաններից մեկը՝ Արարատի ցեմենտի գործարանը։ ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1970 թվականի մարտի 18-ի N123 որոշումով քաղաքի հետագա զարգացումը տեղափոխվում է Արարատ գյուղից հարավ ընկած տարածքում, որտեղ և կառուցվում է ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանը և ոսկու կորզիչ ֆաբրիկան։ Այստեղ բերվում և վերամշակվում է Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքաքարը։
Քաղաքն ունի ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցներ, քաղաքային և մանկական գրադարաններ, մանկապարտեզներ, Ղազարոս Սարյանի անվան «Միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց», հիվանդանոց, պոլիկլինիկաներ, կապի հանգույց։
Մոտ մեկ տասնյակի հասնող հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք շրջապատում են քաղաքը, առաջացրել են լուրջ էկոլոգիական խնդիրներ, որոնցից է աղտոտված մթնոլորտային ավազանը[3][4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.