Արամ Խաչատրյանի հուշարձան, գտնվում է Մոսկվայում, Կոմպոզիտորների տան մոտ՝ Բրյուսովի նրբանցքում։ Տեղադրվել է 2006 թվականին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Խաչատրյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Արամ Խաչատրյանի հուշարձան (Մոսկվա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Գեորգի Ֆրանգուլյան |
Բացում | հոկտեմբերի 31, 2006 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Պրեսնենսկի շրջան և Մոսկվա |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Հուշարձանը տեղադրված է այն տան մոտակայքում, որտեղ ժամանակին ապրել և ստեղծագործել է Արամ Խաչատրյանը, մոտ է նաև Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի շենքին, որտեղ սովորել և հետագայում դասավանդել է տաղանդաշատ երաժիշտը[1]։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ՌԴ նախագահի կինը՝ Լուդմիլա Պուտինան[2][3]։
Հուշարձանի նյութը բրոնզ է, քանդակագործը կոմպոզիտորին կերտել է տարբեր երաժշտական գործիքների շրջապատում։
- Քանդակագործ՝ Գեորգի Ֆրանգուլյան
- Ճարտարապետ՝ Իգոր Վասկրեսենսկի
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.