գետ ՀՀ Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Արածոգետ, Դժոխաձոր, Չանախչի, Չանախճի, գետ Արարատի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Մժկատարի լեռների հարավային լանջերից՝ 2500 մ բարձրությունից։ Երկարությունը 42 կմ, ջրհավաք ավազանը՝ 122,5 կմ²։ Հոսում է Զանգակատուն գյուղի գոգավորությունով, Արածո դաշտով, առաջացնում ընդարձակ արտաբերման կոն։ Վերին հոսանքի ավազանը ձագարաձև է, հունը՝ քարքարոտ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (75%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,36 մ³/վ է (Զանգակատուն գյուղ), առավելագույնը՝ 8,64 մ³/վ (1988, ապրիլի 14)։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
Արածոգետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 42 կմ |
Ավազանի մակերես | 122,5 կմ² |
Ջրի ծախս | 0,36 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մժկատարի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Լանջառ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արարատի մարզ |
Աշխարհագրական տեղադրություն | Արածո |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.