From Wikipedia, the free encyclopedia
Արագիլներ (լատին․՝ Ciconiidae), արագիլանմանների կարգին պատկանող թռչունների ընտանիք։ Հայտնի է 20 տեսակ[1], Հայաստանում՝ 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ։ Կտուցը երկար է, ծայրը՝ ուղիղ, սուր կամ թեթևակի կեռ, թևերը՝ լայն, ոտքերը՝ երկար, վառ կարմիր։ Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում։ Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները։
Արագիլների ընտանիք | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ciconiidae
| ||||||||||
|
Մարմնի կեցվածքը ուղղահայաց է։ Ձայնալարերը հետզարգացած են, հաղորդակցվում են կափկափյուններով։ Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։
Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։
Սև արագիլն ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող է։ Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում։
Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, բույսերով։
Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին։ Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.