From Wikipedia, the free encyclopedia
Արագ պատրաստվող լապշա, մակարոնային մթերք, որի պատրաստման համար բավական է նրա վրա ավելացնել եռման ջուր և սպասել մի քանի րոպե։
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | արագ պատրաստվող սնունդ և noodle dish? |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Արտադրման վայր | Ճապոնիա |
Ստեղծման տարեթիվ | 1950 |
Հիմնական | ցորենի ալյուր և ջուր |
Instant noodles Վիքիպահեստում |
Ժամանակակից արագ պատրաստվող լապշայի հայրը համարվում է թայվանական ծագմամբ ճապոնացի Մոմոֆուկու Անդոն, որը հիմնադրել է Nissin Food Products Co., Ltd ընկերությունը և աշխարհում առաջին անգամ արտադրել է Chikin Ramen լապշան՝ (հավի մսի համով)՝ 1958 թվականին։ 1958 թվականի օգոստոսի 25-ին նոր արտադրանքը հայտնվել է ճապոնական շուկայում[1]։
1971 թվականին Nissin ընկերությունը փրփրապլաստե բաժակների մեջ արտադրել է արագ պատրաստվող լապշա «Cup Noodle»: Այն կարելի է պատրաստել առանց սպասք օգտագործելու՝ հենց նույն բաժակի մեջ։ Հետագայում բաժակի մեջ ավելացրել են չոր կանաչիներ, ինչն ուտեստը դարձրել է ապուր։
Արագ պատրաստվող լապշայի ռուսական շուկան 2013 թվականին գնահատվել է ավելի քան 800 միլիոն դոլար, լապշան զբաղեցրել է արագ պատրաստվող մթերքների 50 % մի քիչ պակաս մասը[2]։
2009 թվականին աշխարհում վաճառվել է ավելի քան 92 միլիարդ արագ պատրաստվող լապշայի չափաբաժին[3]։
Ճապոնիայում 2000 թվականին անցկացված հասարակական հարցումներով, արագ պատրաստվող լապշան համարվել է XX դարի ճապոնական գլխավոր հայտնագործությունը։ Կարաոկեն երկրորդ տեղում է, իսկ սկավառակը՝ հինգերորդ[4]։
Սկզբում լապշան եղել է որպես բացառիկ, թանկարժեք մթերք։ Այն մոտ անգամ ավելի թանկ էր, քան լապշաների ավանդական տեսակները՝ սոբան և ուդոնը[1]։
Լապշայի համը լավացնելու համար սովորաբար ավելացնում են սննդային հավելումներ։
Հարավային Կորեայում արագ պատրաստվող լապշան անվանում են «ռամյոն» (lang-ko|라면):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.