![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/9/97/%25D4%25B1%25D5%25BE%25D6%2580%25D5%25B8%25D6%2580%25D5%25A1_%2528%25D5%25B4%25D6%2580%25D6%2581%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25AF%2529.png/640px-%25D4%25B1%25D5%25BE%25D6%2580%25D5%25B8%25D6%2580%25D5%25A1_%2528%25D5%25B4%25D6%2580%25D6%2581%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A1%25D5%25AF%2529.png&w=640&q=50)
Ավրորա (մրցանակ)
Մրցանակ մարդասիրաց / From Wikipedia, the free encyclopedia
«Ավրորա» (անգլ.՝ Aurora Prize for Awakening Humanity), համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է արժանին մատուցել մեր օրերի հերոսներին և գնահատել այն բացառիկ ազդեցությունը, որ նրանց գործունեությունն ունեցել է մարդկային կյանքի պահպանման և մարդասիրական գործն առաջ մղելու գործում։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների[1]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավրորա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ավրորա (մրցանակ), Տեսակ ...
Ավրորա (մրցանակ) | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պարգև |
Երկիր | ![]() |
Հիմնադրվել է | 2016 |
Շնորհվում է | խիզախության, նվիրվածության և ազդեցության համար |
Առաջին շնորհում | 24 ապրիլի, 2016 |
Անվանված է | Ավրորա Մարտիկանյան |
Փակել
«Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան՝ այդ միջոցներն ուղղելով համայնքային ակտիվիստների աջակցությանը, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց։