From Wikipedia, the free encyclopedia
Ավգուստ Օտտո Ֆյոպպլ (գերմաներեն.՝ August Otto Föppl, հունվարի 25, 1854[1][2][3][…], Groß-Umstadt[4] - հոկտեմբերի 12, 1924 կամ օգոստոսի 12, 1924[4], Ammerland, Գերմանիա[4] ), գերմանացի գիտնական մեխանիկայի ոլորտում։
Ավգուստ Օտտո Ֆյոպպլ գերմ.՝ August Otto Föppl | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1854[1][2][3][…] |
Ծննդավայր | Groß-Umstadt[4] |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1924 (70 տարեկան) կամ օգոստոսի 12, 1924[4] (70 տարեկան) |
Մահվան վայր | Ammerland, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Դարմշտադտի տեխնիկական համալսարան, Լայպցիգի համալսարան[5] և Մյունխենի տեխնիկական համալսարան[5] |
Մասնագիտություն | ճարտարագետ, համալսարանի դասախոս և ֆիզիկոս |
Աշխատավայր | Մյունխենի տեխնիկական համալսարան և Լայպցիգի համալսարան |
Անդամություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Alte Darmstädter Burschenschaft Germania?[6] և Q1166461? |
August Föppl Վիքիպահեստում |
Ծնվել է բժշկի ընտանիքում։ Ավարտել է Դարմշտադտի վարժարանը։
1869 թվականից սովորել է Դարմշտադտի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա Շտուտգարտի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ նա լսել է Կ.Օ. Մորայի դասախոսությունները։
Աշխատել է որպես ինժեներ, ուսուցիչ, 1894 թվականից մինչև 1921 թվականը եղել է Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի պրոֆեսոր (այժմ՝ Մյունխենի տեխնիկական համալսարան), 1921 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր։
Նախագծել է Լայպցիգի շուկայի շենքը։
Կառուցվածքային մեխանիկայի ոլորտում զգալի ներդրում է ունեցել տարածական ֆերմաների, մասնավորապես՝ ցանցավոր կառուցվածքների տեսության մեջ։ Նա ուսումնասիրել է սթրեսի համակենտրոնացման երևույթը և մշակել է կոր բարերի ճկման տեսությունը։ Էլաստիկ թիթեղների մեծ շեղման համար հավասարումը կոչվում է Ֆյոպպլի հավասարում` Կարմանի ֆոն։
Նա ստեղծել է գիտական դպրոց, նրա սաներն էին՝ Լյուդվիգ Ֆյոպպլը, Թեոդոր ֆոն Կարմանը, Լյուդվիգ Պրանդթլը, Ստեփան Տիմոշենկոն։
1894 թվականին նա հրատարակել է գիրք՝ Մաքսվելի էլեկտրականության տեսության ներածություն (գերմաներեն՝ Einführung in die Maxwellsche Theorie der Elektrizität (Leipzig 1894)), որի ընթերցումը որոշ ազդեցություն է ունեցել Այնշտայնի առաջին գործերում` հարաբերականության հատուկ տեսության վրա։
Ամուսնությունից ունեցել է երկու դուստր՝ Գերտրուդը և Էլզան, և երկու որդի՝ Օտտոն և Լյուդվիգը։
Ֆյոպպլի լավագույն աշակերտներից մեկը՝ Պրանդտը, դառնալով 34 տարեկան, որոշեց, որ ժամանակն է ամուսնանալու։ Նա դիմել է իր գիտական ղեկավարին՝ Օգոստոս Ֆյոպպլին, խնդրելով իր դստեր ձեռքը ու սիրտը։ Սակայն նա մոռացավ ճշտել, թե դուստրերից որի՞ մասին է խոսքը։ Ֆյոպպլը և նրա կինը՝ Էմիլիան, իրենք են որոշում կայացրել և նրա փոխարեն տվել են իրենց ավագ դստերը՝ Գերտրուդային։ Ամուսնությունը երջանիկ էր, երկար ու ամուր։ Ֆյոպպպլի երկրորդ փեսան Հանս Թոման է՝ գերմանացի հայտնի նկարիչ և գծանկարիչ։
2002 թվականին Մյունխենի տեխնիկական համալսարանում ստեղծվել է Ֆյոպպլի անվան մեդալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.