From Wikipedia, the free encyclopedia
Ավգուստ Բեբել[8] (գերմ.՝ August Bebel, փետրվարի 22, 1840[1][2][3][…], Դոյց, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - օգոստոսի 13, 1913[1][4][5][…], Պասուգ, Churwalden, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[6]), գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ, սոցիալ-դեմոկրատ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը, «Կինը և սոցիալիզմը» հայտնի գրքի հեղինակ։
Ավգուստ Բեբել գերմ.՝ August Bebel | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1840[1][2][3][…] |
Ծննդավայր | Դոյց, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 13, 1913[1][4][5][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Պասուգ, Churwalden, Գրաուբյուդեն, Շվեյցարիա[6] |
Գերեզման | Զիլֆելդի գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և turner |
Ամուսին | Julie Bebel? |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Reichstag of the North German Confederation?, member of the Reichstag of the North German Confederation?, Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ և Մաքսային պառլամենտի պատգամավոր |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Saxon People's Party? |
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ |
Երեխաներ | Bertha Friederike Bebel? |
Ստորագրություն | |
August Bebel Վիքիպահեստում |
Ավգուստ Բեբելը ծնվել է ենթասպա Յոհան Գոտլոբ Բեբելի և Վիլհելմինա Յոհաննայի աղքատ ընտանիքում։ Բեբելի հայրը մահացել է 1844 թվականին՝ 35 տարեկանում՝ թոքախտից և մայրն ամուսնացել է հորեղբոր հետ, ով 2 տարի անց ևս մահացավ։ Բեբելի մայրը, կորցնելով իր մի քանի զավակներին, ինչպես նաև թոշակ չստանալով, ստիպված էր վերադառնալ հայրենի Վեցլար, որտեղ Ավգուստը սկսեց դպրոց հաճախեց։ 1854-1857 թվականներին Ավգուստը խառատագործություն է ուսումնասիրում[9]։
1860 թվականին մի քանի տարի դեգերելուց հետո Բեբելը հաստատվեց Լայպցիգում։ 1866 թվականին Վիլհելմ Լիբկնեխտի հետ (Կարլ Լիբկնեխտի հայրը) հիմնեց Ռադիկալ-դեմոկրատ սաքսոնական ժողովրդական կուսակցությունը։ Մեկ տարի անց Բեբելն ընտրվեց Աշխատավորների միության խորհրդի նախագահ[10]։ Նախագահ ընտրվելուց հետո Բեբելը կապ հաստատեց Առաջին ինտերնացիոնալի հետ, որի արդյունքում դեմոկրատները բաժանվեցին 2 թևի՝ լիբերալ և բուրժուաական, իսկ մնացած միությունները և Սաքսոնական ժողովրդական կուսակցությունը 1869 թվականին միավորվեցին Սոցիալ-դեմոկրատ աշխատավորական կուսակցության։ Մաքսիմ Կովալևսկու վկայությամբ՝ Կարլ Մարքսը Բեբելին գնահատում էր որպես լավագույնը գերմանական սոցիալ-դեմոկրատիայի առաջնորդներից[11]։
1867 թվականին Բեբելն ընտրվեց Հյուսիսգերմանական միության առաջին ռայխստագի պատգամավոր[9], որտեղ 1870 թվականի նոյեմբերի 26-ին կոչ արեց խաղաղություն կնքել ֆրանսիացիների հետ և հրաժարվել ցանկացած ձևի անեքսիայից և համերաշխություն առաջարկեց Փարիզի կոմունային։ 102 օր ազատազրկման մեջ անցկացնելուց հետո Բեբելը դատավարության ժամանակ Լայպցիգում 2 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ պետական դավաճանության համար և 9 ամիս էլ՝ միապետին վիրավորելու համար[12]։ Ազատազրկման ժամանակ Բեբելը զբաղվում էր ինքնակրթությամբ և այդ ժամանակաշրջանը կոչել է «բանտային համալսարան»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.