![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a9/Avatar_The_Last_Airbender_logo.svg/langhy-640px-Avatar_The_Last_Airbender_logo.svg.png&w=640&q=50)
Ավատար։ Լեգենդ Աանգի մասին
From Wikipedia, the free encyclopedia
Ավատար. Լեգենդ Աանգի մասին, (անգլ.՝ Avatar: The Last Airbender նաև հայտնի է Avatar: The Legend of Aang[5]), ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ՝ Մայքլ Դանթե Դիմարտինոյի և Բրայան Կոնիեցկոյի կողմից, ովքեր հանդես են գալիս նաև որպես այս հեռուստասերիալի պրոդյուսերներ՝ ներառյալ Ահարոն Էհազը։ Սերիալը, որն ունեցավ 3 եթերաշրջան, եթեր է հեռարձակվել Nickelodeon հեռուստաալիքով՝ 2005 թվականի փետրվարի 23-ին և ավարտվել է 2008 թվականի հուլիսի 19-ին։ Մուլտֆիլմը ներառում է անիմե ոճի, ամերիկյան մուլտիպլիկացիայի և արևելյան մշակույթների տարրեր։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավատար (այլ կիրառումներ)
Սերիալի գործողությունը տեղի է ունենում հորինված աշխարհում, որտեղ որոշ մարդիկ կարող են կառավարել 4 բնական տարերքներն՝ ուշուի օգնությամբ՝ հայտնի որպես «կախարդանք» (անգլ.՝ bending)։ Սյուժեի կենտրոնում 12 ամյա օդի կախարդ՝ Աանգի և նրա ընկերների արկածներն են։ Նրանք պետք է հաղթեն կրակի տիրակալին՝ հարյուր ամյա պատերազմին վերջ դնելու համար։ «Ավատարը» հաջողություն է ունեցել հանդիսատեսի կողմից և արժանացել է քննադատների դրական արձագանքին։ Էպիզոդի ամենառեյթինգային հեռարձակումը հավաքել է 5,6 միլիոն հանդիսատես՝ միջինում։ «Ավատարը» արժանացել է «Էննի», «Genesis Awards», «Էմմի», «Պիբոդի» և այլ մրցանակների։
2010 թվականի հուլիսի 8-ին թողարկվեց սերիալի կինոադապտացիան՝ Մ. Նայթ Շյամալան ռեժիսորի «Տարերքների տիրակալը»։ Մուլտֆիլմի հիման վրա ստեղծվել են կարտեր, վիդեոխաղեր, ֆիլմ, կոմիքսներ, Lego կոնստրուկտորներ և այլն։ Այժմ սերիալը կարելի է գնել DVD տարբերակով, թվային բաշխման տարբեր ծառայություններում, ինչպես նաև տեսնել Nickelodeon հեռուստաալիքի եթերում կամ հեռուստաալիքի պաշտոնական կայքում՝ օնլայն դիտման համար։ 2012 թվականի ապրիլի 14-ին տեղի ունեցավ մուլտֆիլմի սիկվելի՝ «Լեգենդ Կոռայի մասին» մուլտսերիալի պրեմիերան։