Աստղերի ֆաբրիկա (Ռուսաստան)
From Wikipedia, the free encyclopedia
Աստղերի ֆաբրիկա, հեռուստատեսային երաժշտական նախագիծ, որն աջակցում է երիտասարդ կատարողներին։ Առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականի հոկտեմբերի 13-ին Առաջին ալիքով և ձեռք է բերել մեծ ճանաչում[3]։ Ծրագրի հինգերորդ թողարկումը հայտնի եղավ «Ալլա Պուգաչովայի աստղերի ֆաբրիկա» և երգչուհին դարձավ նախագծի գեղարվեստական ղեկավար[4][5]։
Արագ փաստեր Աստղերի ֆաբրիկա, Տեսակ ...
Աստղերի ֆաբրիկա | |
---|---|
Տեսակ | հեռուստահաղորդում |
Ժանր | երաժշտական նախագիծ |
Ստեղծող | Առաջին ալիք (Ռուսաստան) (2002-2003), Տատյանա Ֆոնինայի ստուդիա (2003), Տեխնոսթայլ (2006), Կարմիր քառակուսի (2007-2012) |
Զարգացնող | Յանա Չուրիկովա |
Սցենարիստ | Իլյա Բաչուրին[1] |
Ռեժիսոր | Ռոման Բուտովսկի |
Գեղարվեստական ռեժիսոր(ներ) | Ալլա Պուգաչովա |
Արտադրող երկիր | Ռուսաստան |
Լեզու(ներ) | ռուսերեն |
Սեզոնների քանակ | 9 |
Հեռարձակում | |
Ալիք | Առաջին ալիք, MTV Russia? և Муз-ТВ |
Ձայնային ձևաչափ | ստերեո |
Սկզբնական եթեր | 2002 թվականի հոկտեմբերի 13-ից 2012 թվականի հուլիսի 6[2] – հուլիսի 6, 2012 |
IMDb | ID 0470010 |
Պաշտոնական կայք |
Փակել
«Աստղերի ֆաբրիկա», Առաջին ալիքի առաջին ծրագիր, որը հեռարձակվել է ստերեո ձայնային ձևաչափով[6]։
2011 թվականի մարտի 12-ին ծրագիրը սկսեց անվանվել «Աստղերի ֆաբրիկա։Վերադարձ»[7]։
2012 թվականին «Աստղերի ֆաբրիկա։Վերադարձ» նախագիծը շարունակվեց «Աստղերի ֆաբրիկա։Ռուսաստան-Ուկրաինա», որի հետ մրցում էին ռուսական և ուկրաինական լավագույն ֆաբրիկաները։