From Wikipedia, the free encyclopedia
«Առաքինության և արատի այլաբանություն» (իտալ.՝ Allegory of Virtue and Vice), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի կտավ, որը վրձնել է 1565 թվականին՝ յուղաներկով, կտավի վրա։ Չափերը կազմում է 219х170 սմ։ Նկարն այժմ պահվում է Նյու Յորքի Ֆրիկի հավաքածուի մեջ (ԱՄՆ)։ Այս լայնածավալ այլաբանական նկարը պատկերում է Հերկուլեսի ընտրությունը առաքինության և արատի միջև՝ կտավում մարմնավորված երկու կանանց կողմից, որոնք ֆիզիկապես քաշում են նրան տարբեր ուղղություններով։
Առաքինության և արատի այլաբանություն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաոլո Վերոնեզե |
տարի | մոտ 1565[1] |
բարձրություն | 219 սանտիմետր |
լայնություն | 170 սանտիմետր |
ուղղություն | մաներիզմ |
ժանր | այլաբանություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ֆրիկի հավաքածու[2] |
հավաքածու | Ֆրիկի հավաքածու |
սեփականատեր | Հենրի Քլեյ Ֆրիկ |
https://www.wga.hu/html/v/veronese/10/1allego1.html կայք | |
Ծանոթագրություններ |
Կտավի կոմպոզիցիայում կարող է թվալ, որ Առաքինությունը հաղթել է Հերկուլեսի համար պայքարում, սակայն Արատը պատռել է նրա գուլպաները և դեռևս ձգում է իր ձեռքը դեպի նա։ Արատի փեշի ետևում թաքնված է դաշույնը և Սֆինքսի արձանը։ Բեմի վերևում գտնվող քարե շարքի վրա (նկարի վերին ձախ անկյունում) գտնվում է գրություն, որն ասում է. «[HO]NOR ET VIRTUS/[P]ՕՍՏ MORTE FLORET» (պատիվն ու առաքինությունը ծաղկում են մահից հետո)[3]։ Նկարի այլաբանությունը կայանում է արատի նկատմամբ առաքինության գերազանցության մասին բարոյական ուղերձի հաղորդման մեջ։
Ալեգորիայի ժանրը հակադրվում է Վերոնեզեի Հայտնի նկարների հետ, որոնք նվիրված են պատմական և աստվածաշնչյան սյուժեներին, ինչպիսիք են «ամուսնությունը Գալիլեայի Կանայում»։ Այս աշխատանքը, «Իմաստության և ուժի այլաբանության» հետ միասին, որը նույնպես ընդգրկված է Ֆրիկի հավաքածուի մեջ, համարվում է Վերոնեզեի առաջին աշխատանքը այս ոճով[4]։
«Առաքինության և արատի այլաբանություն»-ը և «Իմաստության և զորության այլաբանություն»-ը ճամփորդել են դրանց ստեղծման պահից ի վեր՝ փոխելով բազմաթիվ հայտնի տերերի և հավաքածուների։ Դրա պատճառով շատ գիտնականներ ենթադրել են, որ Վերոնեզեն դրանք ստեղծել է որպես զույգ նկարներ։ 1970 թվականին Էդգար Մանհոլն առաջին գիտնականն էր, ով առաջ էր քաշել այն վարկածը, որ դրանք պարզապես գրված էին միևնույն ժամանակ և զույգ չէին[5]։ 2000-ական թվականներին Մետրոպոլիտեն թանգարանում մասնագետների կողմից անցկացված հետազոտությունը հաստատել է այդ գաղափարը[6]։
Վենետիկում իր ստեղծման պահից ի վեր այս նկարը հասցրել է լինել Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ II-ի, Շվեդիայի թագուհի Քրիստինայի, Օդեսալչիի ընտանիքի սեփականությանը, Ֆիլիպ II Օռլեանսկու հայտնի հավաքածուի մի մասը, իսկ հետո անցել է տարբեր անգլիացիների և արվեստի գործերի առևտրականների ձեռքերով՝ նախքան Ֆրիկի հավաքածուի մեջ հայտնվելը, որտեղ պահվում է մինչ օրս[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.