From Wikipedia, the free encyclopedia
«Առաջին մարդը» (անգլ.՝ First Man), ռեժիսոր Դեմիեն Շազելի ամերիկյան կենսագրական դրամա՝ հիմնված Ջեյմս Ռ․ Հենսենի «Առաջին մարդը։ Նիլ Օ․ Արմսթրոնգի կյանքը» ստեղծագործության վրա։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայանալու է 2018 թվականի հոկտեմբերի 12-ին[4], ՌԴ-ում՝ նոյեմբերի 22ին[5]։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Առաջին մարդը անգլ.՝ First Man | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա և գրքերի էկրանավորում |
Թեմա | Ապոլո 11 և Նիլ Արմստրոնգ |
Հիմք | Առաջին մարդը։ Նիլ Արմսթրոնգի կյանքը |
Թվական | հոկտեմբերի 12, 2018, հոկտեմբերի 11, 2018, նոյեմբերի 8, 2018[1] և հոկտեմբերի 18, 2018[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեմիեն Շազել |
Պրոդյուսեր | Ուիք Գոդֆրի, Մարթի Բոուեն, Դեմիեն Շազել և Ռայան Գոսլինգ |
Սցենարի հեղինակ | Ջոշ Սինգեր |
Դերակատարներ | Ռայան Գոսլինգ, Քլեր Փոյ, Քորի Սթոլ, Քայլ Չենդլեր, Ջեյսոն Քլարք, Պատրիկ Ֆյուջիթ, Քիարան Հայնդս, Իթան Էմբրի, Շի Ուինգհեմ, Պաբլո Շրայբեր, Լուկաս Հաաս[3], Բրայան դ'Արսի Ջեյմս[3], Քորի Մայքլ Սմիթ[3], Ջ. Դ. Էվերմոր[3], Ուիլյամ Գրեգորի Լի[3], Բրեդի Սմիթ[3], Քրիստոֆեր Էբոթ, Օլիվիա Համիլթոն, Շոն Էրիկ Ջոնս, Քրիս Ուիլյամս, Սքայլերի Աստվածաշունչ, Գևին Ուորեն և Լեոն Բրիջիս |
Օպերատոր | Լինուս Սանդգրեն |
Երաժշտություն | Ջասթին Հուրվից |
Մոնտաժ | Թոմ Քրոս |
Պատմվածքի վայր | Ֆլորիդա |
Կինոընկերություն | Universal Studios, DreamWorks, Temple Hill Entertainment և Perfect World Pictures |
Տևողություն | 141 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
First Man Վիքիպահեստում |
Սյուժեն պատմում է Նիլ Արմսթրոնգի կյանքը 1961-1969 թվականներին և ներկայացնում ՆԱՍԱ-ի՝ մարդուն Լուսին տեղափոխելու առաքելության իրական պատմությունը[6]։
2003 թվականին Քլինթ Իսթվուդը և Warner Bros.-ը գնեցին Նիլ Արմթսթրոնգի «First Man: The Life of Neil A. Armstrong» կենսագրությունը՝ գրված Ջեյմս Ռ․ Հանսենի կողմից։ Ավելի ուշ իրավունքները գնեց Universal Pictures ընկերությունը, որը պլանավորում էր «First Man» անվանումով ֆիլմ նկարահանել։
2015 թվականի նոյեմբերի 24-ին հայտարարվեց, որ Ռայան Գոսլինգն ընտրվել է որպես գլխավոր դերակատար, իսկ Դեմիեն Շազելը՝ ռեժիսոր[11]։ 2017 թվականի մարտին հայտարարվեց, որ ֆիլմը կթողարկվի 218 թվականի հոկտեմբերի 12-ին[12]։
2017 թվականի մայիսին Քլեր Ֆոյը բանակցություններ էր վարում ֆիլմում նկարահանվելու համար[13]։ Հունիսին դերասանական կազմից միացան Քայլ Չենդլերը, Քորի Սթոլը և Ջեյսոն Քլարքը[14][15][16]։ Հուլիսի 15-ին Շի Ուիգհեմը միացավ ֆիլմին, իսկ Քլեր Ֆոյի դերը հաստատվեց[17]։ Օգոստոսի 30-ին դերասանական կազմին միացավ նաև Ջոն Բերնթալը[18], իսկ մեկ ամիս անց իր մասնակցությունը հաստատեց նաև Բրայան Դ’Արսի Ջեյմսը[7]։
Հիմնական նկարահանումները սկսվել են Ատլանտայում, Ջորջիա, 2017 թվականի հոկտեմբերի վերջին և ավարտվել են 2018 թվականի փետրվարին[19][20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.