From Wikipedia, the free encyclopedia
Առակ բարի սամարացու մասին, Հիսուսի կողմից պատմված խրատական պատմություն, որը ներկայացված է Ղուկասի Ավետարանում (Ղուկաս 10։25)): Այն պատմում է մի ճանապարհորդի մասին, ում թալանում են, ծեծում, մերկացնում և կիսամեռ թողնում ճանապարհին։ Նախ հոգևորականը, ապա ղևտացին անցնում են նրա կողքով, բայց նրանցից ոչ ոք օգնություն չի ցուցաբերում։ Վերջապես անցնում է սամարացին։ Ընդհանրապես սամարացիներն ու հրեաներն արհամարհում էին միմյանց, սակայն սամարացին օգնության է հասնում վիրավոր մարդուն։ Հիսուսը նկարագրվում է օրենսգետի հարցին առակով պատասխանելիս. «Ո՞վ է իմ մերձավորը» (Ղուկաս 10։28, 29)), ում ղևտացին պետք է սիրի։ Ի պատասխան՝ Հիսուսը պատմում է առակը, որի եզրահանգումն այն է, որ առակում մերձավորի կերպարը այն անձն է, ով ողորմածություն է ցույց տալիս վիրավոր մարդուն. այդ անձը սամարացին է։ Այնուհետև նա օրենսգետին հորդորում է «գնալ և այդպես վարվել» (Ղուկաս 10։36, 37)[1][2]։ Հիսուսի պատասխանը համապատասխանում է Մաթեոսի Ավետարանում (Մաթեոս 5:43-48) նրա խոսքերին՝ սիրել թշնամուն։
Սամարացուն դրական տեսանկյունից պատկերելը կարող է ցնցումային լինել Հիսուսի լսարանի համար։ Դա բնորոշում է նրա խոսքը, որում սպասումները շրջված են[3]։
Որոշ քրիստոնյաներ, ինչպիսիք են Օգոստինիոսի հետևորդները, առակը մեկնաբանել են այլաբանորեն. սամարացին պատկերում է Հիսուս Քրիստոսին, ով փրկում է մեղավոր հոգուն[4]։ Ուրիշները, այնուամենայնիվ, համաձայն չեն այս այլաբանության հետ և գտնում են, որ այն կապ չունի առակի իրական նշանակության հետ[4], այն է՝ Հիսուսի բարոյականության օրինակի ներկայացում[5]։
Առակը ներշնչանքի աղբյուր է նկարչության, քանդակագործության, երգիծանքի, պեոզիայի, ֆիլմարտադրության համար՝ ներկայացնելով մեկին, ով օգնում է անծանոթին։ Բազմաթիվ հիվանդանոցներ և բարեգործական կազմակերպություններ ունեն Բարի Սամարացի անվանումը։
Ղուկասի Ավետարանում առակը ներկայացված է հարցի տեսքով, որը հայտնի է որպես երկու մեծ պատվիրաններից մեկը.
Օրենսգետը հարց է տալիս. «Ուսուցի՛չ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ» (Ղուկաս 10։25)։ Հիսուսը հարցնում է. «Օրենքում ի՞նչ է գրված։ Ինչպե՞ս ես հասկանում»։ Նա ասում է. ««Սիրի՛ր քո Հայր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ ուժով և քո ամբողջ մտքով» (Երկրորդ օրենք 6:5) և «քո մերձավորին՝ քո անձի պես»» (Ղևտական 19:18)։ Հիսուսն այդ մարդուն ասում է. «Ճի՛շտ պատասխանեցիր, վարվիր այդպես և հավիտենական կյանք կստանաս»։ Բայց օրենսգետը, հարցնում է. «Ո՞վ է իմ մերձավորը»։ - Ղուկաս 10:25–29 |
Հիսուսը պատասխանում է մի պատմությամբ.
Մի մարդ Երուսաղեմից գնում էր Երիքով և ավազակների ձեռքն ընկավ, որոնք մերկացրին նրան, ծեծեցին ու կիսամեռ թողնելով՝ հեռացան։ Այնպես պատահեց, որ մի քահանա իջնում էր այդ ճանապարհով, բայց երբ տեսավ նրան, ճանապարհի մյուս կողմով անցավ-գնաց։ Այդպես էլ մի ղևտացի, երբ հասավ այնտեղ ու տեսավ նրան, ճանապարհի մյուս կողմով անցավ-գնաց։ Բայց մի սամարացի, որ անցնում էր այդ ճանապարհով, տեսավ նրան ու կարեկցանքով լցվեց, մոտեցավ ու կապեց նրա վերքերը՝ դրանց վրա ձեթ ու գինի լցնելով։ Ապա նրան դրեց իր էշի վրա, բերեց մի իջևանատուն և հոգ տարավ նրա մասին։ Հաջորդ օրը երկու դինար հանեց, տվեց իջևանատիրոջն ու ասաց. «Հոգ տար նրա մասին, իսկ եթե սրանից ավել ծախսես, կվճարեմ քեզ, երբ վերադառնամ»։ Ըստ քեզ՝ այս երեքից ո՞ր մեկը մերձավոր եղավ ավազակների ձեռքն ընկած մարդու համար։ Օրենսգետը պատասխանեց. «Նա, ով ողորմածաբար վարվեց նրա հետ»։ Հիսուսն ասաց նրան. «Գնա և դու էլ այդպես արա»։ - Ղուկաս 10:30–37 |
Հիսուսի ժամանակ Երուսաղեմից Երիքով տանող ճանապարհը տխրահռչակ էր իր վտանգավորության ու դժվարությունների համար և հայտնի էր «Արյան ուղի» անվանումով, քանի որ ավազակների կողմից այնտեղ հաճախ արյուն էր թափվում[6]։ Մարտին Լյութեր Քինգն իր «Ես եղել եմ լեռան գագաթին» ելույթում, իր մահվան նախօրեին, ճանապարհն այսպես էր նկարագրել[7].
Հիսուսի հիմնական լսարանը՝ հրեաները, այն աստիճան էին ատում սամարացիներին[8], որ ավերել էին Գարիզիմ լեռան վրա գտնվող նրանց տաճարը[9]։ Այդ ատելության պատճառով ոմանք կարծում են, որ օրենսգետի «նա, ով ողորմածաբար վարվեց նրա հետ» արտահայտությունը ցույց է տալիս դժկամություն արտասանելու սամարացի բառը[10]։ Այնուամենայնիվ, կա նաև ավելի դրական տեսակետ, ըստ որի օրենսգետը գիտակցել է, որ իր երկու հարցերին պատասխան արդեն տրվել է, և այժմ եզրակացություն է անում՝ ընդհանրական նման կերպ վարվող յուրաքանչյուրի դիտելով իրավասու կոչվելու «մերձավոր», որն արժանանում է հավիտենական կյանքի[11]։ Սամարացիներն իրենց հերթին ատում էին հրեաներին[12]։ Լարվածությունը մասնավորապես բարձր էր 1-ին դարի առաջին տասնամյակներին, քանի որ սամարացիները Զատկին սրբապղծել էին մարդկային ոսկորներ պարունակող հրեական տաճարը[13]։
Երբ պատմությունը հասավ նրանց, ովքեր անտեղյակ էին սամարացիների ճնշումներից, առակի այս տեսակետը դարձավ ավելի ու ավելի նշմարելի։ Այսօր պատմությունը մեկնաբանվում է ժամանակակից միտումներին համապատասխան. այն սոցիալական խմբի անհատը, որը մերժվում է մեկ այլ խմբի կողմից, կարող է ցույց տալ բարոյական այնպիսի վարք, որը վեր է իրենց իսկ սոցիալական խմբի անհատներից։ Քրիստոնյաները դա օգտագործել են որպես ռասիզմի, էթնիկական և աղանդավորական նախապաշարմունքների՝ քրիստոնեական հակադրման օրինակ[14][15]։ Օրինակ՝ հակաստկատիրական արշավական Ուիլիամ Ջեյը ստրկատիրությունն արհամարհող հոգևորականությանը բնութագրում էր հոգևորականի և ղևտացու օրինակով[16]։ Մարտին Լյութեր Քինգն իր «Ես եղել եմ լեռան գագաթին» ելույթում սամարացուն բնութագրել է որպես «այլ ռասայի մարդ»[17]։ Քլայն Սնոդգրասը գրում է. «Այս առակի վրա հիմնվելով՝ մենք պետք է աշխատենք մեր սեփական ռասիզմի ուղղությամբ, ինչպես նաև փնտրենք արդարադատություն և առաջարկենք աջակցություն նրանց համար, ովքեր կարիքի մեջ են՝ անկախ խմբից, որին նրանք պատկանում են»[18]։
Սամարացիները հանդիպում են նաև մյուս Ավետարաններում և Գիրք գործոցում։ Ղուկասի Ավետարանում Հիսուսը բուժում է տասը բորոտներին, որոնցից միայն սամարացին է շնորհակալություն հայտնում նրան (Ղուկաս 17:11–19)[13], սակայն Ղուկաս 9:51–56-ը պատկերում է Սամարիայում Հիսուսի թշնամաբար ընդունելությունը[19]։ Ղուկասի Ավետարանում ընդհանուր առմամբ սամարացիները ներկայացված են թույլի և մերժվածի ձևով[20]։ Հովհաննեսի Ավետարանում Հիսուսը երկար երկխոսություն ունի սամարացի մի կնոջ հետ, և բազմաթիվ սամարացիներ հավատում են նրան[21]։ Ավետարաններում, չնայած հրեաների համար Հիսուսի օրվա մեջ ժամանակ չկա «խառնածին» սամարացիների համար[22], նա «երբևէ քամահրանքով չխոսեց նրանց մասին»[22] և «պահպանեց բարեգութ վերաբերմունք սամարացիների նկատմամբ»[23]։
Հրեական մշակույթում անկենդան մարմնին հպումը համարվում էր պիղծ, անբարոյական[13]։ Քահանաները հատկապես պետք է հեռու մնային պղծությունից։ Քոհենն ու ղևտացին հնարավոր է կարծել էին, որ գետնին ընկած մարդը անկենդան է և խուսափել էին նրանից՝ հոգևոր մաքրությունը պահպանելու համար[13]։ Մյուս կողմից բլրով դեպի վար ճանապարհորդությունը (Երուսաղեմից դեպի Երիքով) կարող էր վկայել, որ նրանց տաճարական պարտավորություններն արդեն ավարտվել էին՝ դարձնելով այս բացատրությունը քիչ հավանական[24], սակայն սա միևնույնն է վիճելի է[25]։ Քնի որ Միշնան բացառություն էր նախատեսել արհամարհված դիակների համար, հոգևորականն ու ղևտացին օրենքը կարող էին օգտագործել ինչպես դիակին հպվելը, այնպես էլ այն արհամարհելը արդարացնելու համար։ Բոլոր դեպքերում ճանապարհը փոխելը վերացրել էր մարդու կենդանությունը ստուգելու հնարավորությունը[26]։
Որոգինեսն այլաբանությունը մեկնաբանում է հետևյալ կերպ[27].
Դեպի վար իջնող մարդն Ադամն է։ Երուսաղեմը դրախտն է, իսկ Երիքովը՝ աշխարհը։ Ավազակները թշնամական ուժերն են։ Հոգևորականն Օրենքն է (613 պատվիրաններ), ղևտացին՝ մարգարեները (Նեվիիմ), իսկ սամարացին՝ Հիսուսը։ Վերքերն անհնազանդությունն են, կենդանին՝ Տիրոջ մարմինը, իջևանատունը, որն ընդունում բոլոր մտնել ցանկացողներին, եկեղեցին է... Իջևանատան տերը եկեղեցու առաջնորդն է, ում վստահվել է հոգ տանելը։ Եվ այն փաստը, որ սամարացին խոստանում է վերադառնալ, ներկայացնում է Փրկչի երկրորդ գալուստը (Պարուսիա): |
Ջոն Ուելչը հետագայում նշում է[28].
Այս այլաբանական ընթերցումը ոչ միայն դասավանդվում էր Հիսուսի անտիկ հետևորդների կողմից, այլև գրեթե համամարդկային էր վաղ Քրիստոնեության շրջանում՝ պաշտպանվելով Հիրենեոսի, Կղեմես Ալեքսանդրացու և Որոգինեսի, իսկ 4-րդ և 5-րդ դարերում՝ Կոստանդնուպոլսում Հովհան Ոսկեբերանի, Միլանում Ամբրոսիոս Մեդիոլանցու և Հյուսիսային Աֆրիկայում Ավրելիոս Օգոստինիոսի կողմից։ Այս մեկնաբանությունը հնարավորինս ամբողջական հնարավոր է գտնել երկու այլ միջնադարյան տաճարների՝ Բուրժի և Սենսի ապակենկար պատուհաններին: |
Այլաբանական մեկնաբանությունը ավանդական է նաև Ուղղափառ եկեղեցում[29]։ Ջոն Նյուտոնը դա ներկայացրել է իր «Որքան բարի է Բարի սամարացին» շարականում, որը սկսվում է հետևյալ կերպ[30].
Որքան բարի է Բարի սամարացին, |
Ռոբերտ Ֆանկը նույնպես գտնում է, որ Հիսուսի հրեա լսարանը պետք է իրենց բացահայտեին թալանված և վիրավոր մարդու մեջ։ Նրա կարծիքով՝ ատելի սամարացուց ստացված օգնությունը նման է անսպասելի աղբյուրից ստացվող աստվածային արքայության[31]։
Ժան Կալվինը տպավորված չէր Որոգինեսի այլաբանական ընթերցմամբ[32].
Կամքի ազատության պաշտպանների կողմից հնարված այս այլաբանությունը չափազանց անհեթեթ է հերքման արժանանալու համար։ Նրանց համաձայն՝ վիրավոր մարդու կերպարի ներքո ներկայացված է Ադամը՝ ընկնելուց հետո. դրանից նրանք ենթադրել են, որ լավ վարվելու զորությունն ամբողջությամբ չէր վերացել նրա մեջ, քանի որ նա միայն կիսամեռ էր։ Կարծես այս հատվածում Քրիստոսի ձևակերպման նպատակն էր խոսել մարդկային բնության անբարոյականության մասին և իմանալ արդյոք Սատանայի կողմից Ադամին հասցված վերքը մահացու էր, թե բուժելի. մերժում եմ, քանզի մեկ այլ հատվածում նա ոչ պարզորոշ և առանց կոնկրետ կերպարի հայտարարել էր, որ բացի նրանցից, ում նա կենդանացնում է, մնացած բոլոր մեռած են (Հովհաննես 5:25)։ Ավելի քիչ արժանահավատ է մեկ այլ այլաբանություն, որն այնքան բավարար է եղել, որ ընդունվել է գրեթե համամարդկայնորեն՝ կարծես հայտնություն երկնքից։ Այս սամարացուն նրանք նույնացնում են Քրիստոսի հետ, քանի որ նա մեր պահապանն է. ասվում է, որ գինին ձեթի հետ լցվեց նրա վերքերին, քանզի Քրիստոսը բուժում է մեզ ապաշխարությամբ և ողորմածության խոստմամբ։ Մեկ այլ նրբություն՝ Քրիստոսն անմիջապես չի վերականգնում առողջությունը, այլ ուղարկում է մեզ Եկեղեցի՝ աստիճանբար ապաքինվելու համար։ Ես գիտակցում եմ, որ այս մեկնաբանություններից ոչ մեկն ինձ դուրեկան չէ, բայց մենք պարտավոր ենք ունենալ ավելի խորը ակնածանք Աստվածաշնչի հանդեպ, քան ինքներս մեր ազատ մտքով փորձենք հասկանալ նրա իրական նշանակությունը։ Եվ, իսկապես, յուրաքանչյուրը կարող է նկատել, որ որոշակի մարդկանց հետաքրքրասիրությունն առաջնորդել է նրանց հորինելու այս շահարկումները՝ ի հակառակ Քրիստոսի մտադրությանը: |
Ֆրանցիս Շեյֆերն առաջարկում է. «Քրիստոնյաները չեն սիրում իրենց հավատացյալ եղբայրներին, բացառությամբ իրենց անհավատ մոտիկների։ Դա տգեղ է։ Մենք պետք է բարի սամարացու օրինակը գիտակցաբար պահենք մեր մտքում բոլոր ժամանակներում[33]։»
Այլ ժամանակակից աստվածաբանները նույնպես ունեն նմանատիպ դիրքորոշում։ Ջոել Գրինը գրում է, որ Հիսուսի վերջին հարցը[34] հակադարձում է սկզբում տրված հարցին[35].
Առակի նման ընթերցումն այն կարևոր է դարձնում Ազատագրման աստվածաբանության տեսանկյունից[36], որտեղ այն ապահովում է սիրո հստակ ամրացում[37] և ընդգծում է «համերաշխության համակողմանի ընդգրկումը»[38]։
Մարտին Լյութեր Քինգը հաճախ է խոսել այս առակի մասին՝ հակադրելով ավազակների ագահ փիլիսոփայությունը և հոգևորականաի ու ղևտացու չներգրավվածության ինքնապաշտպանությունը վիրավորին օգնության հասնող սամարացու վարքի հետ[39]։ Քինգը նաև ընդլայնեց մերձավորին օգնելու կոչն ամբողջ հասարակությանը[40].
Այս դասական ընթերցումներին ի լրում բազմաթիվ այլ գիտնականներ պատկերել են պատմությունից բխող լրացուցիչ թեմաներ։ Նրանցից ոմանք գտնում են, որ առակի կարևոր հաղորդագրությունը կրոնական հանդուրժողականությունն է։ Որպես պատմության բարոյական հերոս մի անձի ընտրությունը (սամարացու), ում կրոնն արհամարհվում էր հրեաների կողմից, ովքեր Հիսուսի լսարանն էր, որոշ գիտնականներ բանավիճում են, որ առակը փորձ է կատարում թուլացնել կրոնական տարբերությունները՝ բարոյական կերպարի և բարի գործերի օգտին կենտրոնանալու միջոցով[41][42]։
Ուրիշները գտնում են, որ Հիսուսը փորձում էր փոխանցել հակաիշխանական հաղորդագրություն՝ ոչ պարտադիր բոլոր իշխանական մարմիններին մերժելու իմաստով, այլ կրոնական կեղծավորությունը մերժելու իմաստով։ Հակադրելով անարգված կրոնի ազնվաբարո գործողությունները հոգևորականի և ղևտացու՝ որպես հրեական կրոնական հաստատության երկու ներկայացուցիչների, կոշտ ու եսասիրական գործողություններին, որոշ գիտնականներ բանավիճում են, որ առակը փորձում է մեղմացնել կրոնական աստիճանակարգում կարգավիճակի կարևորությունը՝ կրոնական սկզբունքների իրականացման օգտին[43][44]։
«Բարի սամարացի»-ն տարածված փոխաբերություն է. «Ներկայումս այս բառը վերաբերում է յուրաքանչյուր բարեգործ անձի, հատկապես նրան, ով առակի մարդու պես փրկում կամ օգնում է կարիքի մեջ գտնվող անծանոթին»[45]։
Անվանումը որպես հետևանք օգտագործվել է բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների կողմից, ներառյալ՝ Սամարացիներ (բարեգործություն), Սամարացու քսակ, Բարի սամարացու Բենեդիկտյան շքանշանի քույրեր, Սամարացու ընկերներ Հոնկոնգ։ Աշխարհի բազմաթիվ երկրներում գոյություն ունեն «Բարի սամարացի բժշկական կենտրոն» անվանումով հիվանդանոցներ։ Բարի սամարացու օրենքը խրախուսում է բոլոր նրանց, ովքեր ընտրել են վիրավորներին և հիվանդներին ծառայելը[46]։
Այս առակը միջնադարյան արվեստում ամենահանրահայտներից մեկն էր[48]։ Հաճախ պատկերվում էր այլաբանական մեկնաբանությունը՝ բարի սամարացուն ներկայացնելով Քրիստոսի կերպարով։ Երբեմն պատկերվում էին նաև հրեշտակներ[49]։ Առակի որոշ ուղղափառ սրբապատկերներում Քրիստոսի կերպարով բարի սամարացուն ներկայացնելիս օգտագործվում էր նաև խաչ կրող լուսապսակ[50]։
Առակի հետագա բազմաթիվ գեղարվեստական պատկերներ են արվել Ռեմբրանտի, Յան Վիյնանտսի, Վինսենթ վան Գոգի, Այմե Մորոտի, Դոմենիկո Ֆետիի, Իոհան Կարլ Լոտի, Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի և Ջիակոմո Կոնտիի կողմից։
Բարի սամարացու մասին առակը հանդիսանում է նաև Ավստրիական քրիստոնեական բարեգործության հիշատակի մետաղադրամի թեման։ Այդ մետաղադարմը պատկերում է բարի սամարացուն վիրավոր մարդու հետ, ձիու վրա, որը տանում է վիրավորին իջևանատուն նրան խնամելու համար։ Ավելի վաղ շրջանի նման մետաղադրամ է հանդիսանում ամերիկյան «Բարի սամարացի շիլլինգը» (1652)[51]:
Ավստրալիացի բանաստեղծ Հենրի Լոուսոնը առակի թեմայով բանաստեղծություն է գրել («Բարի Սամարացին»), որի երրորդ տան մեջ ասվում է[52]․
Բարի սամարացում մասին առակի թեմայով նաև ֆիլմ է նկարահանվել[53], որը հանդիսանում է լայնորեն հայտնի Ժամանակակից առակների ձայնագրված Աստվածաշնչի ուսումնասիրական շարքի մասը։ Ֆիլմը պատկերում է մեր ժամանակների սամարացուն, որի դերակատարը հանդիսանում է Անտոնիո Ալբադրանը[54]։
Անգլիացի կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենը Կարմիր խաչի հարյուրամյակի կապակցությամբ պետք է մի պիես գրեր։ Ստացված աշխատանքը մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար ուղեկցվում էր Պատրիկ Ուիլկինսոնի լատիներեն տեքստով, որում պատմվում էր Բարի սամարացու մասին առակը։ Այն առաջին անգամ կատարվեց Ժնևում 1963 թվականին[55]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.