From Wikipedia, the free encyclopedia
Էմպաթիա կամ ապրումակցում, անձի ընդունակությունը՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակները և ապրումակցվելու նրա հետ, այսինքն՝ ուրիշների հույզերին հաղորդակից լինելն է[1]։ Համապատասխանաբար, էմպատը այն մարդն է, ում մեջ զարգացած է կարեկցելու ունակությունը։
Ապրումակցելու սահմանումները ներառում են սոցիալական, կոգնիտիվ և հուզական գործընթացների լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերում են ուրիշներին (և հատկապես ուրիշների զգացմունքները և ապրումները) հասկանալուն։ Դրա տեսակներն են կոգնիտիվ-ճանաչողական, զգացմունքային (կամ աֆեկտիվ), սոմատիկ և հոգևոր ապրումակցումները[2][3][4]։
Էմպաթիան հատկապես հստակորեն է դրսևորվում մարդկանց անմիջական փոխհարաբերություններում։ Այն հաղորդակցման ընդունակության անհրաժեշտ բաղադրիչն է և առանց էմպաթիա չկա մարդկանց լիարժեք շփում։
Օնտոգենեզում էմպաթիան անցնում է զարգացման երկար ուղի (անձի ընդհանուր հոգեկան զարգացման հետ զուգընթաց) և հատկապես մեծ չափով պայմանավորված է անձի բարոյական զարգացման մակարդակով։
Անգլերեն «Էմպաթիա» բառը ծագել է հին հունարեն ἐμπάθεια բառից (empatheia, որը նշանակում է «ֆիզիկական ջերմություն կամ կիրք»)[5]։ Հայերենում բառը թերևս լավագույնս նկարագրում է երևույթը՝ դրան տալով «ապրել» և «կից» (ապրումներից կից, մոտիկ լինել)ապրումակցում իմաստը։
Էմպաթիկ զայրույթը զգացմունք է, ապրումակցման տեսակ[6]։ Մարդն այն զգում է այն ժամանակ, երբ մեկ ուրիշին վիրավորում կամ նեղացնում են[7]։ Ապրումակցային զայրույթն առաջացնում է օգնելու և պատժելու ցանկություն։ Որքան մեծ է անձի ողջախոհության զգացումը, այնքան մեծ է հավանականությունը, որ վերջինս սադրանքին բարկությամբ չի պատասխանի։ Այնուամենայնիվ, Էմպատիկ մտահոգությունը էականորեն չի կանխատեսում զայրույթով պայմանավորված արձագանք, և ավելի մեծ անձնական անհանգստությունը կապված է զայրույթի աճի հետ[8]։
Ապրումակցային (էմպաթիկ) վիշտը ուրիշի ցավը հասկանալն ու զգալն է։ Այս զգացումը կարող է փոխակերպվել զայրույթի, անարդարության կամ մեղքի զգացման։ Այս զգացմունքները կարող են ընկալվել ի շահ հասարակության[9] (պրոսոցիալ վարքագիծ՝ ուրիշներին օգնելու մտադրություն), սակայն այնուամենայիվ տեսակետները տարբերվում են այն հարցում, թե արդյոք դրանք ծառայում են որպես բարոյական վարքագծի դրդապատճառներ[6][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.