From Wikipedia, the free encyclopedia
Ապագայի սահմանը (անգլ.՝ Edge of Tomorrow), ֆանտաստիկ մարտաֆիլմ, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Թոմ Քրուզը, Էմիլի Բլանտը։ Ֆիլմի պրեմիերան եղել է 2014 թվականի մայիսի 28-ին։ Ֆիլմը նկարահանվել է Հիրոշի Սակուրազակայի «Այն ամենը, ինչ քեզ պետք է, սպանելն է» վեպի հիման վրա։ Ֆիլմի կարգախոսն է՝ Ապրիր, մահացիր, կրկնիր։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ապագայում։ Երկիրը ենթարկվում է այլմոլորակայինների հարձակման, որոնց կոչում են միմիկներ։ Հրեշները հասցրել են գրավել Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և կենտրոնական Եվրոպայի մի մասը։ Ամբողջ մոլորակի զորքերը միանում են հասկանալով, որ թշնամուն հաղթելու երկրորդ հնարավորություն չունեն։ Զգայուն հաղթանակը պատերազմի մեջ եղել է Վերդենի հաղթանակը, շնորհիվ էկզոկմախք մեխանիզմի։ Նաև սերժանտ Ռիտա Վրատասկին միայնակ ոչնչացրել է ավելի քան 100 միմիկների, դրա համար նա ստացել է «Վերդենի հրեշտակ» մականունը։
ԱՄՆ-ի մամուլի քարտուղար մայոր Ուիլյամ Կեյջը գնում է Լոնդոն, որտեղ հայտնվում է բանակի միասնական շտաբում և հանդիպում է գեներալ Բրիգխեմոմին։ Նա պատմում է առաջիկա վայրէջքի մասին Նորմանդիայում և ուղարկում է Կեյջին մասնակցելու դրան։ Կեյջը հրաժարվում է ասելով, որ նա մասնագիտությամբ քարտուղար է, և ոչ թե զինվոր, նաև շանտաժի է ենթարկում գեներալին։ Բրայխեմը մեղադրում է նրան լքելու մեջ։ Կեյջը փորձում է փախչել, բայց նրան կանգնեցնում են էլեկտրոշոկի միջոցով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.