Ապագա
From Wikipedia, the free encyclopedia
Ապագան ներկայից հետո եկող ժամանակն է։ Նրա «ժամանումը» համարվում է անխուսափելի, քանի որ գոյություն ունեն ժամանակն ու ֆիզիկայի օրենքները[1]։ Արևմտյան մտածողության տեսանկյունից, որն օգտագործում է ժամանակի գծային հայեցակարգը, ապագան նախագծվող ժամանակացույցի այն մասն է, որը ակնկալվում է և տեղի է ունենալու[2]։ Ըստ հարաբերականության հատուկ տեսության ապագան համարվում է բացարձակ ապագա, կամ ապագա լուսային կոն[3]։
Ժամանակի փիլիսոփայության մեջ պրեզենտիզմն այն համոզմունքն է, ըստ որի գոյություն ունի միայն ներկան, ապագան և անցյալն անիրատեսական են։ Կրոնները դիտարկում են ապագան, երբ նրանք դիմում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են կարման, մահից հետո կյանքը և վախճանաբաննությունը, որոնք ուսումնասիրում են, թե ինչպիսին կլինի ժամանակի վերջը և աշխարհի վերջը։