From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Ռոմանի Դանիելյան (ապրիլի 11, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրորդ։
Աշոտ Դանիելյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 11, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 187 սանտիմետր |
1999 և 2000 թվականներին երկու անգամ անընդմեջ Դանիելյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Երկու անգամ մասնակցել է օլիմպիական խաղերի. Առաջինը 1996 թվականին, որում ձախողվեց՝ գրավելով 13-րդ հորիզոնականը, իսկ երկրորդը 2000-ի Սիդնեյի օլիմպիադան էր, երբ գրավեց երրորդ տեղը, բայց չստացավ բրոնզե մեդալն ու որակազրկվեց խթանիչներ օգտագործելու համար։ Դանիելյանը կարող էր լինել երկրորդ օլիմպիական մեդալ նվաճած ծանրորդը անկախ Հայաստանի պատմության մեջ։ 2006 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Աշոտ Դանիելյանը ավարտեց կարիերան[1]։
2008 թվականից Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։ 2009 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր մարզչի պատվավոր կոչում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.