Աշխարհիկ հումանիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհիկ հումանիզմ (անգլ.՝ secular humanism), մարդուն, նրա երջանկության, զարգացման և իր դրական ունակությունների արտահայտման իրավունքը գերագույն արժեք հայտարարող հումանիզմի փիլիսոփայության ժամանակակից ուղղությունների մեկը։ Հումանիստական աշխարհայացքը հակադրվում է կրոնական աշխարհայացքին, չի ընդունում մարդուց և բնությունից վեր կանգնած ուժերի գոյությունը։ Աշխարհիկ հումանիզմը հայտարարում է, որ մարդ պետք է վարի էթիկական ապրելաոճ առանց աստծո գոյության հիպոթեզի ներգրավման։ Աշխարհիկ հումանիզմը անջատվել է հումանիստական շարժումից ի պատասխան հումանիզմի քննադատության ֆունդամենտալիստների կողմից։ Կրոնական հումանիզմից աշխարհիկ հումանիզմը տարբերվում է այն բանով, որ նա ժխտում է կրոնական հավատքը որպես աշխարհում մարդու կողմնորոշման սկզբունքորեն պատրանքային տարբերակ[1]։
Աշխարհիկ հումանիզմը հակադրվում է կրոնականությանը, չի ընդունում մարդուց և բնությունից վեր կանգնած ուժերի գոյությունը։ Այն պնդում է, որ յուրաքանչյուր ոք ունակ է և պարտավոր էթիկական կյանք վարել առանց աստծո գոյության վարկածի առաջ քաշման։ Այն ժխտում է կրոնական հավատքը՝ որպես աշխարհում մարդու կողմնորոշման սկզբունքայնորեն պատրանքային միջոց։
«Աշխարհիկ հումանիզմի հռչակագրի» մեջ ամրագրված հիմնարար սկզբունքներից են.
- Ազատ ուսումնասիրումը. փոխազդեցության միջոցների և մամուլի ազատություն, դոգմատիկության, գրաքննության ցանկացած տեսակի անթույլատրելիություն
- Եկեղեցու առանձնացումը պետությունից. ի խուսափում ազատ ուսումնասիրության սկզբունքի խախտման անհրաժեշտ է առանձնացնել եկեղեցին պետությունից
- Ազատության իդեալ. տոտալիտարիզմի ցանկացած տեսակի անթույլատրելիություն, փոքրամասնության իրավունքների հարգման և օրենքի իշխանության իդեալ
- Քննադատական մտածողության վրա հիմնված էթիկա. էթիկայի անկախությունը կրոնից։ Կրոնական հայտնությունից անկախ բարոյական նորմերի հնարավորություն և անհրաժեշտություն
- Բարոյական կրթություն. երեխաների բարոյական կրթության և դաստիարակության անհրաժեշտություն։ Երիտասարդներին կրոնի պարտադրման անթույլատրելիություն, նախքան ինքնակամ և գիտակցված համաձայնություն տալու ունակությունը
- Կրոնական սկեպտիցիզմ. թերահավատ և քննադատական վերաբերմունք գերբնականի հավաստիության հանդեպ
- Բանականություն
- Գիտություն և տեխնիկա
- Էվոլյուցիա
- Կրթություն
Հռչակագրում նշվում է, որ աշխարհիկ հումանիզմը բարոյական և գիտական արժեքների ամբողջություն է, որը չի կարող և չպետք է հանգեցվի կրոնական հավատքին։ Այս ամենի հետ մեկտեղ աշխարհիկ հումանիստները պաշտպանում են հավատացյալների զգացմունքների հարգանքի, խղճի ազատության սկզբունքները։ Նրանք հանդես են գալիս ինչպես կրոնական, այնպես էլ հումանիստական աշխարհայացքների քաղաքականացման և դրանք գաղափարախոսության վերածելու դեմ։