Անքորիջ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Անքորիջ[1]; անգլ.՝ Anchorage, МФА 'æŋk(ə)rɪʤ, անգլերենից բառացի թարգմանած նշանակում է «Խարսխակայան»), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիսարևմտյան մասում՝ Ալյասկա նահանգի հարավային հատվածում։ Այդ նահանգի ամենախոշոր բնակավայրն է. 2020 թվականի տվյալներով այնտեղ ապրում էր ավելի քան 291 հազար մարդ[2], այսինքն՝ նահանգի ամբողջ բնակչության 42 %-ը։ Իսկ մետրոպոլիսային տարածքում (Մաթանուսկա-Սուսիթնա բորոյի հետ մեկտեղ) ապրողների թիվը մոտ է 400 հազարին[3]։ Անքորիջը 100 հազարից ավելի բնակիչ ունեցող ամերիկյան քաղաքներից ամենահյուսիսայինն է։ Տրանսպորտային խոշոր հանգույց է. ունի բավականին բանուկ միջազգային օդանավակայան, ծովային նավահանգիստ, ավտոմայրուղիներով և երկաթուղով ևս կապված է հեռավոր ու մերձավոր բնակավայրերի հետ (քաղաքի միջով է անցնում Այլասկյան երկաթգիծը)։ Քաղաքն զբաղեցնում է 4.420 կմ² (1.706 քառակուսի մղոն) տարածք և այդ ցուցանիշով չորրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ում։ Այն փաստորեն ավելի ընդարձակ է, քան ամերիկյան փոքրագույն նահանգը՝ Ռոդ Այլենդը, որի տարածքն ընդամենը 1.212 քառակուսի մղոն է[4][5]։
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Southcentral Alaska? և organized borough? | |||||
Կարգավիճակ | մեծ քաղաք ԱՄՆ-ում, մեծ քաղաք և քաղաքի և շրջանի միություն | |||||
Մտնում է | Ալյասկա | |||||
ԲԾՄ | 31 մետր | |||||
Բնակչություն (2009) | 260.283 | |||||
Տարածք | 4.395 | |||||
Հիմնադրված է | 1975 թ. թ. | |||||
Սահմանակցում է | Մատանուսկա-Սուսիտնա շրջան, Chugach Census Area? և Քենայ Պենինսուլա շրջան | |||||
Ժամային գոտի | UTC-9 և UTC-8 | |||||
Հեռախոսային կոդ | 907 | |||||
Փոստային ինդեքսներ | 99501–99524, 99530, 99501, 99504, 99509, 99512, 99516, 99520 և 99523 | |||||
Անվանված է | anchorage? | |||||
Մականուն | The City of Lights and Flowers | |||||
muni.org(անգլ.) | ||||||
Անքորիջը չորս անգամ՝ 1956, 1965, 1984–85, 2002 թվականներին արժանացել է National Civic League կազմակերպության սահմանած «Համաամերիկյան լավագույն քաղաք» մրցանակին.[6]:
Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1920-2010 թթ.[7]. Կաղապար:Démographie
Անքորիջը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8].
Campbell Airstrip (Անքորիջ, Ալյասկա)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 20 (−7) |
26 (−3) |
35 (2) |
45 (7) |
58 (14) |
66 (19) |
68 (20) |
65 (18) |
55 (13) |
41 (5) |
26 (−3) |
22 (−6) |
43.9 (6.6) |
Միջին ցածր °F (°C) | 2 (−17) |
4 (−16) |
9 (−13) |
22 (−6) |
33 (1) |
41 (5) |
47 (8) |
44 (7) |
35 (2) |
22 (−6) |
7 (−14) |
5 (−15) |
22.6 (−5.3) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 10.0 (25.4) |
16.0 (40.6) |
18.0 (45.7) |
9.0 (22.9) |
0.2 (0.5) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
9.0 (22.9) |
11.0 (27.9) |
2.0 (5.1) |
75.2 (191) |
աղբյուր: NOAA |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.