Անցումնային ձև
From Wikipedia, the free encyclopedia
Անցումնային ձև, Էվոլյուցիայի ընթացքում միջանկյալ վիճակում գտնվող օրգանիզմ, որի մոտ տեղի է ունենում աստիճանական անցում մեկ կենսաբանական տիպի կառուցվածքից մյուսին։ Անցումնային ձևերը բնութագրվում են առավել հին և պարզագույն հատկություններով (առաջնայինների իմաստով), քան իրենց ավելի ուշ ձևավորված ազգակիցները, բայց միևնույն ժամանակ ավելի առաջադեմ հատկություններով (ավելի ուշ իմաստով), քան իրենց նախնիները։ Որպես կանոն, երբ խոսում են անցումնայի ձևերի մասին, ի նկատի են ունենում բրածո տեսակները, սակայն պարտադիր չէ ,որ այս օրգանիզմները պարտադիր ոչնչանան։ Հայտնի անցումնային ձևերի բավականին մեծաքանակ է, որոնք ցուցադրում են քառոտանիների ծագումը ձկներից, սողուններինը երկկենցաղներից, թռչունների էվոլյուցիան դինոզավրերից, կաթնասուններինը տերիոդոնտնորիցներից, կետանմանների էվոլյուցիան ցամաքային կաթնասուններից, ձիերի էվոլյուցիան հնգամատ նախնիներից և մարդու էվոլյուցիան հնագույն հումանոիդներից[1]։
Էվոլյուցիոն տեսություն
Չարլզ Դարվինի կողմից «Տեսակների ծագումը» աշխատությունը գրելու ընթացքում գիտությանը անցումնային ձևեր դեռևս հայտնի չէին։ Այս փաստը Դարվինը համարում էր իր տեսության ամենաթույլ կողմերից մեկը։ Սակայն երկու տարի անց հայտնաբերվեց արքեոպտերիքսը՝ ենթադրյալ անցումնային ձևը սողունների և թռչունների միջև։
Օրգանիզմների երկու խմբերի միջև գոյություն ունեցող անցումնային ձևերը պարտադիր չէ, որ հանդիսանան մի խմբի սերուդը կամ մյուի նախնին։ Որպես կանոն, բրածո մնացորդներով հնարավոր չէ ճշգրտ ձևով որոշել, տվյալ օրգանիզմը հանդիսանում է մյուսի նախնին է, թե ոչ։ Բացի դրանից հանածոների վերաբերյալ գրառումների միջոցով որևէ մեկի անմիջական նախնուն գտնելու հավանականությունը շատ փոքր է և կենսաբանների շրջանում այդպիսի հնարավորությունը ընդհանրապես չի դիտարկվում։ Տվյալ նախնու հավանական մոտ ազգակիցներին գտնեու հավանականությունը ավելի մեծ է կառուցվածքի նմանությունների միջոցով։ Այդ պատճառով ցանկացած անցումնայի ձև ինքնաբերաբար դիտարկվում է որպես էվոլյուցիոն ծառի կողմնային ճյուղ, այլ ոչ թէ բնի հատված[2]։
Օրինակներ

Որպոս անցումնային ձևի օրինակ կարելի է ներկայացնել ամբուլոցետուսին «քայլող կետ» (անցումնային ձև է հանդիսանում ցամաքային կաթնասունների և կետանմանների միջև), տիկտալիկին և իխտիոստեգին (անցումնային ձևեր են ձկների և երկկենցաղների միջև), մեզոհիպուսին (անցումնային ձև է գիրակոտերիների և ժամանակակից ձիերի միջև)։
Անցումնային ձևերը մարդու էվոլյուցիայում
Ներկայումս հայտնի են մեծ թվով անցումնային ձևեր մարդու և նրա կապկանման նախնիների միջև։ Այսպես օրինակ, հայտնաբերել են սախելանտրոպի, արդիպիթեքի, ավստրալոպիթեկի, հմուտ մարդու, աշխատող մարդու, նեանդերթալցու, հնագույն բանական մարդու և այլ մնացորդներ։
Վեճ էվոլյուցիոն վերափոխումների աստիճանականության վորաբերյալ
Անցումնային ձևերը հետազոտության օբյեկտ են հանդիսանում գրադուալիստների և պունկտուալիստների միջև ընթացող վեճում։ Գրադուալիստները գտնում են, ու էվոլյուցիան անընդհատև աստիճանական գործընթաց է։ Պունկտուալիստները, կամ ընդհատվող հավասարակշռության տեսության կողմնակիցները կարծում են, որ տեսակները ժամանակի ընթացքում մնում են անփոփոխ, իսկ փոփոխությունները կատարվում են շատ կարճ ժամանակահատվածում։ Անցումնային ձևերը փաստարկ են հանդիսանում երկու կողմերի համար։ պունկտուալիստները գտնում են, որ տեսակների մեծ մասը ձևավորվում են հանկարծակի և իրենց ամբողջ պատմության ընթացքում քիչ են փոփոխվում։ Գրադուալիստները նշում են, ու ողնաշարավորների մեջ չկա մեկ տեսակից մյուսին շատ արագ անցման օրինակ։ Կան մեծ թվով ներտեսակային փոփոխությունների նկարագրություններ։ Օրինակ, նկարագրված են միջին կայնոզոյի ճագարների, միոցենային կրծողների, հիպարիոնների, էոցենի զույգսմբակավորների փոփոխությունները, էոցենի պրիմատներիցեղերի միջև անցումները[3]։
Բացակայող օղակներ
Կենդանի օրգանիզմների միջև շատ անցումնային ձևեր դեռևս հայտնաբերված չեն։ Դրանց սովորաբար անվանում են բացակայող օղակ։ Անցումնային ձևերի հազվագյուտությունը բացատրվում է հնէաբանական գրառումների քիչ քանակով։ Ընդհատվող հավասարակշռության կողմնակիցները խոսում են էվոլյուցոն գործընթացների արագ ընթացքի վերաբերյալ։ Սակայն հնէաբանները անընդհատ նոր բրածոներ են հայտնաբերում, լրացնելով բացթողումները (օրինակ, 2004 թվականին հայտնաբերվեց տիկտալիկը, որը նույնպոս անցումնային օղակ էր ձկների և երկկենցաղների միջև)։
Հնէաբանական գրառումների անբավարարություն
Անբավարար քանակով հնեաբանական գրառումների պատճառով ոչ բոլոր անցումնային ձևերի վերաբերյալ տվյալներ կան։ Տվյալների անբավարարությունը պայմանավորված է բրածոների ձևավորման գործընթացի առանձնահատկություններով, այսինքն անցմամբ բրածո վիճակի։ Բրածոների ձևավորման համար անհրաժոշտ է, որպեսզի մահացած օրգանիզմները ծածկվեն նստվածքային ապարների հաստ շերտով։ Ցամաքում նստվածքագոյացման դանդաղ ընթացքի պատճառով ցամաքային կենսակերպ վարող տեսակները հազվադեպ են բրածոյացվում և գոյատևում։ Բացի դրանից հազվադեպ է հաջողվում հայտնաբերել օվկիանոսի խորքերում բնակվող տեսակների, հատակի մեծ զանգվածների մակերևույթ բարձանալու հազվադեպության պատճառով։ Այսպիսով, հայտնի բրածոների մեծ մասը (և համապատասխանաբար անցումնային ձևերը) դրանք կամ տեսակներ են, որոնք բնակվում են ծանծաղուտներում, ծովերում և գետերում, կամ ցամաքային տեսակներ են, որոնք վարում են կիսաջրային կենսակերպ, կամ բնակվում են ափամերձ գոտու մոտակայքում։ Կենդանիների մնացորդների թաղման օրինաչափությունները ուսումնասիրում է հնէաբանության ճյուղերից մեկը` տաֆոնոմիան։
Ֆիլոգենետիկ շարքեր

Ֆիլոգենետիկ շարքերը տեսակների շարքեր են, որոնք փոխարինում են միմյանց բույսերի և կենդանիների տարբեր խմբերի էվոլյուցիայի ընթացքում։
Առաջին անգամ բազահայտել է Վ․ Օ․ Կովալևսկու կողմից։ Նա ցույց տվեց, որ ժամանակակից կենտսմբակավորները ծագել են հնագույն հնգամատ ամենակեր կենդանիներից։
Կրեացիոնիզմ
Կրեացիոնիզմի կողմնակիցները պնդում են, որ անցումնային ձևեր չեն հայտնաբերվել։ Գիտական միությունը հայտարարությունը համարում է կեղծ և ապակողմնորոշող։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.