ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Անրի Ֆանտեն Լատուր (ֆր.՝ Henri Fantin-Latour հունվարի 25, 1836[1][2][3][…], Գրենոբլ, Իզեր, Ֆրանսիա[4][5][6] - օգոստոսի 25, 1904[1][2][3][…], Բյուրե, Օրն, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի նկարիչ, վիմագրող[8]։
Անրի Ֆանտեն Լատուր ֆր.՝ Henri Fantin-Latour | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրենոբլ, Իզեր, Ֆրանսիա[4][5][6] |
Մահացել է | օգոստոսի 25, 1904[1][2][3][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Բյուրե, Օրն, Ֆրանսիա[5][6] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց |
Ազդվել է | Ռեմբրանդտ վան Ռեյն և Պաոլո Վերոնեզե |
Երկեր | The Reading?, A Studio at Les Batignolles? և Un coin de table? |
Մասնագիտություն | նկարիչ, ծաղիկներ պատկերազարդող, վիմագրող, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Ամուսին | Victoria Dubourg?[7] |
Ծնողներ | հայր՝ Théodore Fantin-Latour? |
Անդամություն | Groupe des Batignolles? և Société du Jing-lar? |
Henri Fantin-Latour Վիքիպահեստում |
Անրիի մայրը՝ Ելենա Նայդենովան (1814 Օրյոլ - 1867 Փարիզ) եղել է գծանկարիչ Ելենա Ալեքսեևնայի (1787-1869) որդեգրած դուստրը[9]։ Անրին ուներ երկու քույր՝ Նատալին (1838-1903) և Մարի-Լուիզ-Էլենը (1837-1901)՝ Վասիլի Իվանովիչ Յանովսկու կինը։ Նկարչության առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ Թեոդոր Ֆանտեն-Լատուրը, այնուհետև Օրաս Լեկոկ դե Բուաբոդրանը։ 1854 թվականից Ֆանտեն-Լատուրը սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ 1859 թվականին նա ծանոթացել է Գյուստավ Կուրբեի հետ, որի արվեստանոցում նա աշխատել է երկու տարի։ 1863 թվականից նա արդեն դասվում էր այն նկարիչների շարքին, որոնց աշխատանքները ցուցադրվում էին Մերժվածների սալոնում և Փարիզյան սալոնում։
Չնայած նրա ժամանակակիցները իմպրեսիոնիստներ էին, սակայն նա հավատարիմ մնաց ռեալիզմի գաղափարներին։ Ֆանտեն-Լատուրը հայտնի է իր գունեղ նատյուրմորտներով և խմբակային դիմանկարներով, որտեղ պատկերում էր այդ տարիներին հայտնի ֆրանսիացի գրողներին, նկարիչներին և իր ընկերներին։ Նրան են պատկանում «Դելակրուայի հիշատակին», «Բատինյոլեի արվեստանոցում», «Սեղանի անկյունը» ստեղծագործությունները։
Իր դերն է ունեցել սիմվոլիզմի զարգացման մեջ։ Միաժամանակ նա հայտնի է նաև որպես վիմագրող։
1876 թվականին ամուսնացել է նկարիչ Վիկտորիա Դյուբուրժի հետ[10]։ Դրանից հետո նա ամառները անց է կացրել կնոջ հետ Նորմանդիայում, որտեղ էլ մահացել է 1904 թվականին[11]։ Ֆանտեն-Լատուրի աճյունը ամփոփված է Մոնպարնասի գերեզմանատանը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.