From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիո Տայանի (իտալ.՝ Antonio Tajani, օգոստոսի 4, 1953[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, տրանսպորտի կոմիսար (2008-2010), արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով կոմիսար (փետրվարի 9, 2010 - հոկտեմբերի 31, 2014)։ Եվրոպական կոմիտեի փոխնախագահներից մեկը։
Անտոնիո Տայանի | |
Կուսակցություն՝ | Ազատության ժողովուրդ, Առաջ, Իտալիա, Առա՜ջ, Իտալիա և Italian Monarchist Union? |
---|---|
Կրթություն՝ | Հռոմի Սապիենզա համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան և լրագրող |
Ծննդյան օր | օգոստոսի 4, 1953[1][2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կայք՝ | antoniotajani.it |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
2017 թվականի հունվարի 17-ից Եվրախորհրդարանի նախագահն է[5]։
Ավարտել է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատել մամուլում և ռադիոյում։
Երիտասարդ տարիքում Երիտասարդական միապետական ճակատի՝ «Իտալական միապետության միություն» (Unione monarchica italiana) երիտասարդական կազմակերպության փոխնախագահն էր։ Ծառայել է Հակաօդային պաշտպանությունում որպես սպա[6]։ Ավելի ուշ որպես լրագրող է աշխատել Il Settimanale-ում և il Giornale-ում, ինչպես նաև հաղորդավար՝ Giornale Radio Rai-ում[7] և հատուկ թղթակից մի քանի երկրներում՝ ներառյալ Լիբանանում, ԽՍՀՄ-ում և Սոմալիում[8]։
1993 թվականի հունիսի 29-ին Չեզարե Պրեվիտիի, Ջուլիանո Ուրբանիի, Անտոնիո Մարտինոյի և Մարչելո ԴելՈւտրիի հետ մասնակցել է իրավաբանների և այլ անձանց հավաքին, որոնք կապված էին Սիլվիո Բերլուսկոնի Ֆինինվեսթ ընկերության հետ և որոնք սկիզբ դրեցին «Առա՜ջ, Իտալիա՛։ Ասոցիացիա՝ հանուն լավ կառավարության» (Forza Italia! Associazione per il buon governo) խմբին, որը հետագայում դարձավ «Առա՜ջ, Իտալիա՛» կուսակցություն[9]։
1994 թվականին ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում եղել «Առա՜ջ, Իտալիա՛» կուսակցության նախագահ, ինչպես նաև մի շարք կոմիտեների և պատվիրակությունների անդամ։ 2008 թվականի մայիսին փոխարինել է Ֆրանկո Ֆրատինիին Եվրոպական կոմիտեում Իտալիայի ներկայացուցչի պաշտոնում, որը նշանակվել էր որպես Իտալիայի արտաքին գործերի նախարար։ Նրա՝ տրանսպորտի կոմիսարի պաշտոնում նշանակելուն կողմ արտահայտվեց Եվրախորհրդարանի 507 պատգամավոր, իսկ դեմ՝ 53։ 2010 թվականի փետրվարի 9-ին Եվրոպական կոմիտեի նորացված կազմում ստացել է արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով կոմիսարի պաշտոն, ինչպես նաև պահպանել կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։ 2014 թվականին վերադարձել է Եվրախորհրդարանում իր պատգամավորական աշխատանքին, երբ զբաղեցրեց փոխնախագահի պաշտոնը։ 2014 թվականից նաև «Առա՜ջ, Իտալիա՛» վերածնված կուսակցության գործադիր կոմիտեի անդամն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.