From Wikipedia, the free encyclopedia
Անտոն Շանդոր ԼաՎեյ (անգլ.՝ Anton Szandor LaVey, ապրիլի 11, 1930[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 29, 1997[1][2][4], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), «Սատանայի եկեղեցու» հիմնադիր ավագ քուրմ, «Սատանայի Աստվածաշնչի» հեղինակը, հայտնի է որպես սատանիզմի հեղինակային հիմնադիր, սատանիզմի և օկուլտականության իդեալիզմներից առաջավոր դեմքերից։
Անտոն ԼաՎեյ անգլ.՝ Anton Szandor LaVey | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1997[1][2][4] (67 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | ԼաՎեյան սատանիզմ |
Կրթություն | Globe High School? և Թամալփաիսի ավագ դպրոց |
Մասնագիտություն | երաժիշտ, գրող, դերասան և փիլիսոփա |
Ամուսին | Diane Hegarty? և Blanche Barton? |
Երեխաներ | Karla LaVey?, Zeena Schreck? և Satan Xerxes Carnacki LaVey? |
Կայք | churchofsatan.com |
Ստորագրություն | |
Anton LaVey Վիքիպահեստում |
Անտոն ԼաՎեյի կենսագրությունը մինչև հիմա էլ հանդիսանում է վիճաբանությունների առիթ։ Նա ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, օղի վաճառողի ընտանիքում։ «Անտոն Շանդոր ԼաՎեյ» անունը ունեցել է մեծ տարածում դեռ շատ տարիներ առաջ, ամենայն հավանականությամբ պատճառը եղել է անվան տպավորությունը, որը թողնում էր մարդկանց վրա, անունը նրան նվիրել են ծնողները։ Ինչպես հիշատակում է նրա աղջիկ Զինա ԼաՎեյը և նրա ամուսին Նիքոլաս Շրեկը ԼաՎեյի ծննդյան վկայականը տրվել է Իլինոյս նահանգի Կուկ շրջանում, գրանցված՝ Հովարդ Շադոր Լևի (Howard Stanton Levey) անվանմամբ, ծնողների անունները եղել են մայրը՝ Գերթրուդ և հայրը՝ Մայքլ ԼաՎեյները (Levey)։ Չնայած ամեն ինչի Զինայի ապացույցները հանդիսացել են կարծես թշնամի նրա հոր դեմ, որոնք հետևաբար ժխտում էին Բլանշ Բարթոնին, ԼաՎեյին ուղեկից է եղել նրա իսկ ստեղծած գիրքը՝ «Սատանիստի կյանքի գաղտնիքները», որը մասամբ նաև պատմում է նրա կենսագրության մասին։ Հաճախ Բլանշ Բարթոնը նշում էր, որ ԼաՎեյի ծննդականի մեջ նրա անունը նշված էր որպես «Անտոն Շանդոր ԼաՎեյ» («Howard Stanton LaVey»), այլ ոչ թե ինչպես նշում էր Զինան՝ «Հովարդ Շադոր Լևի»։ Բարթոնն ասում է՝
Շուտով նրա ծնողները տեղափոխվում են Կալիֆոռնիա, Սան Ֆրանցիսկո որտեղ էլ ԼաՎեյը անցկացնում է իր կյանքի մեծ մասը։ Անտոնի մայրը՝ Գերթրուդ Կոլթոնը, որը եղել է ռուս Բորիս Կոլտոնովի դուստրը, ով 1893 թվականին ներգաղթել է ԱՄՆ և փոխել իր ազգանունը՝ Կոլթոնի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.