From Wikipedia, the free encyclopedia
Անտառագիտություն, ուսմունք անտառի մասին, բուսաբանության ճյուղ։ Ոսումնասիրում է անտառների աճման և զարգացման կենսաբանական գործոնները և դրանց փոխադարձ կապը միջավայրի հետ։ Ելնելով ժողովրդա-տնտեսական պահանջներից, մշակում է անտառների օգտագործման ու վերարտադրության հարցերը՝ հենվելով բույսերի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, բուսաբանության, կենդանաբանության, օդերևութաբանության, հողագիտության և գիտության այլ ճյուղերի վրա։
Անտառատնկումները լինում են միատարր և խառը։ Ըստ տարիքի լինում են միահասակ (երբ ծառերը միևնույն դասից են)և տարահասակ (երկու և ավելի հասակային դասերից)։ Ըստ ձևի լինում են պարզ (միահարկ) և բարդ (բազմահարկ)։ Առաջին շարահարկերում լինում են լուսասեր, իսկ երկրորդ և հաջորդ շարահարկերում՝ համեմատաբար ստվերատեսակներ։ Լեռնային պայմաններում հողապաշտպանման և ջրային ռեժիմի կարգավորման նպատակով ստեղծվում են խառը, բազմահարկ անտառներ։ Ծառերի աճին զուգընթաց կատարվում են անտառահատումներ՝ սանիտարական հատումներ և հատումներ անտառօգտագործման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 442)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.