From Wikipedia, the free encyclopedia
Անջալի Դևի (թամիլերեն՝ அஞ்சலிதேவி, տելուգու՝ అంజలీదేవి,օգոստոսի 24, 1927[1], Peddapuram mandal, East Godavari district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 13, 2014[2], Չեննայ, Հնդկաստան[3]), հնդիկ կինեմատոգրաֆիստուհի, ով աշխատել է տելուգու և թամիլերեն լեզուներով, հնդկական կինոյում իր ներդրման համար մի քանի մրցանակների դափնեկիր է եղել։ Առավել հայտնի է դարձել «Anarkali» (1955) և «Suvarna Sundari» (1957), ինչպես նաև «Lava Kusa» (1963) ֆիլմերի գլխավոր դերերով։
Անջալի Դևի տելուգու՝ అంజలీ దేవి | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1927[1] |
Ծննդավայր | Peddapuram mandal, East Godavari district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հունվարի 13, 2014[2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Չեննայ, Հնդկաստան[3] |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | P. Adinarayana Rao? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անջալի Դևին ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Գոդավարի (Անդհրա-Պրադեշ) նահանգում, 1927 թվականի օգոստոսի 24-ին, որոշ այլ աղբյուրների համաձայն՝ 1928 թվականի հոկտեմբերին։ Մանուկ հասակում կրում էր Անջանամմա անվանումը[4][5]։
8 տարեկանից սկսել է խաղալ թատրոնում, իսկ ավելի ուշ կինոյում նկարահանվել Անջալի Կումար բեմական անվամբ։
Իր կատարմամբ առաջին դերը եղել է Raja Harishchandra ֆիլմում Լոխիտասիայի դերը։ Առաջին ներկայացումը գլխավոր դերում տեղի է ունեցել մի քանի տարի անց՝ Kashtajeevi ֆիլմի նկարահանումերի ժամանակ, 1940 թվականին, սակայն նախագիծը սառեցվել է։
Հետագայում երիտասարդ դերասանուհուն վերաբացահայտել է ռեժիսոր Պուլայան, որը Gollabhama ֆիլմում նրան առաջարկել է Մոհինիի դերը․ ֆիլմը վարձույթում հայտնվել է 1947 թվականին։ Ռեժիսորի խորհրդով դերասանուհին վերցրել է Անջալի Դևի կեղծանունը, որով էլ հայտնի է դարձրել։ Իր էկրանային գործունեության ընթացքում 1930-ականների կեսերից մինչև 1990-ականների կեսերը նկարահանվել է թելուգու և թամիլերեն լեզուներով ավելի քան 350 ֆիլմում, ինչպես նաև մի քանի կաննադա և հինդի լեզուներով ֆիլմերում։
Դերասանուհու կերտած մյուս կերպարների թվում հայտնի են «Anarkali» (1955) և «Suvarna Sundari» (1957) ֆիլմերում գլխավոր դերերը, իսկ նրա առավել հայտնի դերը եղել է «Lava Kusa» տելուգու լեզվով առաջին գունավոր ֆիլմում Սիտայի դերը, որը դարձել է կինոյի առասպելական սյուժեներով նկարահանված դասական տելուգու ֆիլմ։ Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերը եղել են «Brundavanam»1992), «Anna Vadina» (1993) և «Police Alludu» ֆիլմերը (1994)։
Բացի դերասանական աշխատանքից, 1955 թվականին Անջալի Դևին ամուսնու՝ Ադինարայայի Ռաոյի հետ, հիմնել է «Anjali Pictures» կինոընկերությունը, որը նկարահանել է տասնյակ կինոկարներ և դիտվել է առնվազն մինչև 2000-ականների սկիզբը։ Պրոդյուսերական աշխատանքների թվին են պատկանում «Anarkali», «Bhakta Tukaram» և «Chandipriya» ֆիլմերը և ևս 24 կինոնկար։ Որպես Սաթյա Սայի Բաբայի հավատարիմ հետևորդ, նա նաև նկարահանել է նրա մասին թողարկում, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ։
1940 թվականին Անջալի Դևին ամուսնացել է ռեժիսոր, կոմպոզիտոր և երգահան-բանաստեղծ Պ. Ադինարայանի հետ, ում հետ ապրել է մինչև իր մահը՝ 1991 թվականը։ Ունեցել են երկու որդի։ Նրա թոռնուհիներից մեկը՝ Սայլա Ռաոն, նույնպես դերասանուհի է դարձել[6][7]։
Դերասանուհին մահացել է սրտի կանգից, 86 տարեկան հասակում՝ 2014 թվականի հունվարի 13-ին։ Անջալի Դևիի կտակի համաձայն՝ նրա օրգանները նվիրաբերել են Ռամաչանդրա բժշկական քոլեջին[8], իսկ աճյունը այրել են 2014 թվականի մարտի 16-ին՝ Besant Nagar դիակիզարանում[9]։
Ֆիլմերի մի մասը թողարկվել է տարբեր լեզուներով, մասնավորապես՝ տելուգու և թամիլերեն։ Այդ ֆիլմերը թողարկվել են միաժամանակ կամ հաջորդաբար։
Թվական | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1936 | ֆ | «Ռաջա Հարիշչանդրա» | Raja Harishchandra, రాజా హరిశ్చంద్ర (տել.) | |
1942 | ֆ | Uljhan (հինդու) | ||
1947 | ֆ | Gollabhama, గొల్లభామ (տել.) | ||
1947 | ֆ | Mahathma Udhangar (թամ.) | ||
1948 | ֆ | Madalasa, (మదాలస) (տել.) | ||
1948 | ֆ | «Բալարաջկու» | Balaraju, బాలరాజు (տել.) | Մոխինի |
1948 | ֆ | Aadhithan Kanavu (տել.) | ||
1949 | ֆ | «Կախարդական ձին» | Keelu Gurram, కీలుగుర్రం (տել.) / Maya Kudhirai | Մոխինի |
1949 | ֆ | - | Raksharekha, రక్షరేఖ (տել.) | Չիտրա |
1949 | ֆ | - | Mayavathi, మాయావతి (թամ.) | |
1949 | ֆ | - | Mangaiyar Karasi (թամ.) | |
1949 | ֆ | - | Kanniyin Kathali (թամ.) | |
1950 | ֆ | «Գյուղացի աղջիկ» | Palleturi Pilla, పల్లెటూరి పిల్ల (տել.) | Սանթխա |
1950 | ֆ | «Երազանքի աղջիկ» | Swapna Sundari, స్వప్న సుందరి | աղջիկ |
1950 | ֆ | Sri lakshmamma katha, శ్రీ లక్ష్మమ్మ కథ | ||
1950 | ֆ | Maya Rambha, మాయా రంభ (тел.) / Maaya Rambai | ||
1950 | ֆ | Navvite navaratnalu, నవ్వితే నవరత్నాలు | ||
1951 | ֆ | Nirdoshi, నిర్దోషి (тел.) / Niraparadhi | Նիրմալա | |
1951 | ֆ | Sarvadhigari, சர்வாதிகாரி (там.) / సర్వాధికారి | ||
1951 | ֆ | Marmayogi, மர்மயோகி (там.) / మర్మయోగి (тел.) / Ek tha Raja | ||
1951 | ֆ | Mayakkari | ||
1951 | ֆ | Mayalamaari, మాయలమారి | Ինդու | |
1951 | ֆ | Mayamalai | ||
1951 | ֆ | Stree Sahasam, స్త్రీ సాహసము | ||
1952 | ֆ | Ezhai Uzhavan | ||
1953 | ֆ | Pakkinti Ammayi, పక్కయింటి అమ్మాయి | Լիլա Դևի | |
1953 | ֆ | Inspector | ||
1953 | ֆ | Poongothai, பூங்கோதை / Paradesi | Լաքշմի | |
1953 | ֆ | Ladki, लड़की | Կամինի | |
1954 | ֆ | Sangham, సంఘం | Կամինի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.