From Wikipedia, the free encyclopedia
Աննալներ (լատին․՝ annales, լատին․՝ annus` տարի), ժամանակագրություն, պատմական դեպքերի գրառումը՝ ըստ տարիների։ Հին Հռոմում մ․թ․ա․ V դարից գերագույն քրմի հրամանով բոլոր կարևոր իրադարձություններն ամեն տարի գրանցվել են գիպսապատ տախտակների վրա՝ համընդհանուր ցուցադրության համար։ Ոչնչացած (հավանաբար մ․թ․ա․ 387-ին՝ Հռոմի հրդեհի ժամանակ) աննալները վերականգնել են հիշողությամբ և ամփոփել 80 գրքում։ Գրառումն ընդհատվել է մ․թ․ա․ 123-ի և 114-ի միջև[1]։
Աննալները չեն պահպանվել, նրանց բովանդակությունը հայտնի է անալիստների (հին հռոմեական առաջին պատմիչներ) երկերից, որոնք նույնպես կոչվել են աննալներ[1]։
Աննալները հետագայում Երևան են եկել VI դարում Արևմտյան Եվրոպայում և գոյատևել մինչև XIV դարը։ Կազմվել են հիմնականում վանքերում։ Հայ իրականության մեջ նման գրառումները հայտնի են «տարեգրություն» կամ «ժամանակագրություն» անվամբ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.