![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b3/Cannes_065_%252828008265782%2529_%2528cropped%2529.jpg/640px-Cannes_065_%252828008265782%2529_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Աննա Քենդրիկ
From Wikipedia, the free encyclopedia
Աննա Քենդրիկ (անգլ.՝ Anna Kendrick, օգոստոսի 9, 1985(1985-08-09)[1][2][3], Փորթլենդ, Մեն, ԱՄՆ[4])[6], ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Աննան սկսել է իր կարիերան, երբ դեռ երեխա էր։ 1998 թվականին նա խաղացել է Դինա Լորդի դերում «Broadway»-ի «Բարձր հասարակություն» մյուզիքլում, որի համար նա նոմինացվել է Թոնի մրցանակի որպես մյուզիքլ ամենալավ գլխավոր դերասանուհի։ 2009 թվականին նա միջազգային հեղինակություն ձեռք բերեց «Օդում վերև» ֆիլմում Նատալի Քեների դերում խաղալուց հետո։ Այս ֆիլմի համար նա առաջադրվել է Բրիտանական ակադեմիայի ֆիլմերի մրցանակի, Ոսկե գլոբուսի, Էկրանային դերասանների մրցանակի և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։
Աննա Քենդրիկ Anna Kendrick | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 9, 1985(1985-08-09)[1][2][3] (38 տարեկան) |
Ծննդավայր | Փորթլենդ, Մեն, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրթություն | Deering High School? (2003) |
Երկեր | Up in the Air?, Կատարյալ ձայն, Մթնշաղ և Սքոթ Փիլիգրիմն ընդդեմ բոլորի |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի |
Գործունեություն | 1998-այժմ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Քենդրիկի այլ դերերից են Ֆրիտցի Վագները «Ճամբար»-ում, Ջեսիկա Սթենլին «Մթնշաղ. Նորալուսին»-ում, Սթեյսի Փիլգրիմը «Սքոթ Փիլգրիմը ընդդեմ աշխարհի»-ում, Բեկա Միտչելտ «Կատարյալ ձայն»-ում և «Կատարյալ ձայն 2»-ում, Ժանետը «Զգոնության վերջ»-ում և Սինդերելան «Անտառում»-ում։ Նա նաև խաղացել է Ջեյսոն Ռոբերտ Բրաունի «Վերջին հինգ տարիները» ֆիլմի ադապտացված տարբերակի մյուզիքլում։