From Wikipedia, the free encyclopedia
Աննա Մարգարետ Քոլինզ (անգլ.՝ Anna Margaret Collins, հունիսի 12, 1996[1][2], Lecompte, Ռապիդ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։ Նա հայտնի է դարձել, երբ կատարել է Disney Channel-ի «Աստղային հիվանդություն» ֆիլմի բնօրինակ սաունդթրեքը։
Աննա Մարգարետ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1996[1][2] (28 տարեկան) Lecompte, Ռապիդ շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, մոդել և դերասանուհի |
Երգչաձայն | Soubrette? |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Walt Disney Records |
Կայք | annamargaret.com |
Anna Margaret Վիքիպահեստում |
Աննա Մարգարետը ծնվել է Լեկոմպտե քաղաքում, սակայն մեծացել է Լուիզիանա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում։ Աննա Մարգարետն ունի մեծ ընտանիք, որը բաղկացած է իր մորից՝ Էմմի Քոլինզից, հորից, քրոջից՝ Էլիից, որը 11 տարով մեծ է նրանից, և եղբայր Գրանտից, որը 9 տարով է մեծ[3]։ Երբ նա վեց տարեկան էր, առաջին անգամ հանդես է եկել տաղանդներիի շոուում, ինչպես նաև սկսել է վոկալի դասեր։ Հանգստյան օրերին նրա ընտանիքը մեկնել է Նոր Օռլեան՝ լսումների և դերասանական վարպետության դասընթացներին՝ հույս ունենալով, որ նա կկարողանա երգչուհի դառնալ։ Այդ լսումներից մեկը կայացել է Լոս Անջելեսում։ Հիմա Աննան ապրում է Ալեքսանդրիայում[4]։
Իր հանգստյան օրերը Աննա Մարգարետը որպես կամավոր անցկացնում է Լոս Անջելեսում, թեև բացի երգելուց, նա նաև մոդել է աշխատում[5]։ Երբ նա փոքր էր, ստիպված էր հրաժարվել գեղարվեստական մարմնամարզության մրցունակ թիմում ելույթ ունենալուց, որպեսզի կարողանա շարունակել իր երաժշտական կարիերան։ Այնուհետև նրան մասնավոր դպրոցից տեղափոխել են տնային ուսուցման։ Բացի այդ, նա հետաքրքրված է սերֆինգով, բասկետբոլով, սնոուբորդինգով և ձիասպորտով։
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2009 | «Let It Snow» | All Wrapped Up Vol. 2 |
2010 | «Something About The Sunshine» | Աստղային հիվանդություն |
2010 | «New Boyfriend» | Աստղային հիվանդություն |
2010 | «Girl Thing» | Եղբայր Դեն |
2011 | «I Wanna Go» | Summer Nightastic |
2011 | «Speechless» | TBA |
2011 | «All Electric» | Shake It Up: Break It Down |
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2010 | «Something About the Sunshine» | Աստղային հիվանդություն |
«Դեն եղբայր» | Եղբայր Դեն | |
«Speechless» | TBA | |
Ֆիլմ / Սերիալներ | |||
---|---|---|---|
Տարի | Անվանում | Դեր | Նշում |
2008 | B.T.K. | Սառա | Աննա Մարգարետ Քոլինսի դերում |
2010 | Be Good to Eddie Lee | Քրիստի | կարճամետրաժ |
2012 - ներկա ժամանակ | Maggie All Pop Star! | Մարգարետ «Մեգգի» Թայլոր | Երկրորդական դեր / Nickelodeon Original Series |
2014 | Խաղ բարձունքում | Լորի | |
2017 | Քար, մկրատ, թուղթ | Զոե Պալմեր | Թոմ Հոլանդի սարսափ ֆիլմ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.