From Wikipedia, the free encyclopedia
Անյենե կամ Անիո (լատին․՝ Anio, իտալ.՝ Aniene, նախկինում հայտնի էր որպես Տիվերոն), գետ Իտալիայի Լացիո մարզում։ Սկիզբ է առնում Ապենինյան լեռներից Տրավի նել Լացիո կոմունայում, ծովի մակերևույթից 1045 մետր բարձրության վրա։ Թափվում է Տիբեր գետ։ Անյենե գետը հատում են մի շարք պատմական ամրոցաշեն կամուրջներ, որոնցից են Նոմնտանոն, Սալարիո կամուրջը և Սան Ֆրանչեսկոյի կամուրջը։ Գետի երկարությունը 99 կմ է։
Անյենե և Տիբեր գետերը վերհսկվում էին Անտեմնաե լատինական բնակավայրի կողմից, որը գտնվում էր գետից դեպի հյուսիս, բլրի վրա։ Ըստ Հռոմի հիմնադրման առասպելի, դա վերագրվում է սաբիններին, որոնց բնակավայրը գրավում է Հռոմուլոսը։ Նրա կինը՝ սաբինացի Հերսիլիան համոզում է նրան, որ պարտության մատնելուց հետո նա իր ժողովրդին դարձնի Հռոմի բնակչներ (Ք․ ա․ 752)[2]։
Հնում երեք հիմնական ջրահոսքեր՝ Aqua Anio Vetus, Aqua Anio Novus և Aqua Claudia, սկիզբ էին առնում Անյենե հովտում։ Aqua Marcia հետ միասին նրանք համարվում են Հռոմի չորս հիմնական ջրահոսքերը[3]։ Aqua Anio Vetus կառուցվել է Ք․ ա․ 270 թվականին[4]։ Aqua Anio Novus կառուցվել է Կալիգուլայի օրոք 38 թվականին և ավարտվել Կլավդիոսի օրոք 48 թվականին[4]։ Մյուս ջրահոսքը՝ Aqua Marcia, կառուցվել է 140-144 թվականներին Մարկոս Ռեքսի կողմից։
Ներոն կայսրը Սուբյակոյի իր վիլլայի համար գետից երեք լիճ է ստեղծել։ Դրանց պատնեշներից ամենամեծը համարվում էր անտիկ ժամանակաշրջանի ամենաբարձր պատնեշը, որը մինչև 1305 թվականի ջրհեղեղը գործածվում էր[5][6][7][8]։ Տրայանոսը Anio Novus ջրահոսքը միացրել է այս երկու լճերին։
Նախկին Անտեմաե բնակավայրի տեղում ներկայումս Forte Monte Antenne ավերակներն են, որը կառուցված է եղել 1877-1891 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, Իտալիայի թագավորության ժամանակաշրջանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.