From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան հեղափոխական պատերազմ (1775-1783), հայտնի է նաև Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում կամ Ամերիկայի անկախության պատերազմ[3], եղել է գլոբալ պատերազմ, որն սկսվել է Մեծ Բրիտանիայի և նրա Տասներեք գաղութների միջև, որոնք հռչակել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախությունը։
Ամերիկայի անկախության պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամերիկա-բրիտանական հարաբերություններ | |||||||||||
Ժամացույցի ուղղությամբ. Լորդ Կորնլվոլիսի հանձնումը Յորքթաունի պաշարումից հետո, Տրենտոնի ճակատամարտ, Գեներալ Վարենի մահը Բունկեր Հիլի ճակատամարտում, Լոնգ Այլենդի ճակատամարտ, Կիլֆորդի դատարանի շենքի ճակատամարտ | |||||||||||
|
1765 թվականից հետո Մեծ Բրիտանիայի և նրա գաղութների միջև քաղաքական և փիլիսոփայական տարբերությունները բերեցին հարաբերությունների սրման։ Հայրենասիրական ցույցերը ընդդեմ առանց ներկայացուցչության հարկերի բերեցին Զինանշանի ակտ և վերաճեցին խռովությունների, որն իր գագաթնակետին հասավ 1773 թվականին Ազատության որդիների կողմից թեյով բեռնված նավի խորտակումը Բոստոնի նավահանգստում։ Ի պատասխան Բրիտանիան փակեց Բոստոնի նավահանգիստը և իրականացրեց մի շարք պատժիչ գործողություններ ընդդեմ Մասաչուսեթսի գաղութի։ Մասաչուսեթսի գաղութարարները ի պատասխան հիմնեցին ստվերային կառավարություն, որը պետք է պայքարել թագավորի դեմ։ Տասներկու գաղութներ կազմեցին Կոնտինենտային Կոնգրես, որը պետք է կորդինացներ նրանց գործողությունները` հիմնադրելով կոմիտեներ և ժողովներ, որոնք արդյունավետորեն բաշխում էին իշխանությունը[4]։
Բրիտանացիները փորձեցին զինաթափել Մասաչուսեթսի միլիցիային 1775 թվականի ապրիլին Կոնկորդում, որը վերաճեց բախման։ Միլիցիայի ուժերը այնուհետև վերանվաճեցին Բոստոնը` ստիպելով բրիտանացիներին տարհանվել 1776 թվականի մարտին և Կոնգրեսը նշանակեց Ջորջ Վաշինգտոնին Կոնտինենտալ բանակի հրամանատար։ Միևնույն ժամանակ ամերիկացիները փորձեցին նվաճել Քվեբեկը և ուժեղացնել ապստաբություն ընդդեմ բրիտանացիների, սակայն անհաջողության մատնվեցին։ 1776 թվականի հուլիսի 2-ին Կոնտինենտային Կոնգրեսը քվեարկեց անկախության օգտին և թողարկեց հռչակագիրը հուլիսի 4-ին։ Վիլյամ Հաուն սկսեց բրիտանական հակահարձակումը` նվաճելով Նյու Յորքը։ Այնուամենայնիվ Տրոնտոնի և Պրինցետոնի ճակատամարտերը վերակագնեցին ուժերի հավասարակշռությունը։ 1777 թվականին բրիտանացիները իրականացրեցին Սարատոգայի արշավանքը Ջոն Բերգոյնի ղեկավարությամբ` նպատակ ունենալով մեկուսացնել Նոր Անգլիայի գաղութները։ Չնայած այս արշավանքին կողմնակից լինելուն, Հաուն թողեց իր բանակը, որպեսզի պաշտպանի Ֆիլադելֆիան և Բերգոյնը պարտություն կրեց Սարատոգայում 1777 թվականի հոկտեմբերին։
Բերգոյնի պարտությունը ունեցավ որոշ հետևանքներ. Ֆրանսիան պաշտոնապես դաշնակցություն կնքեց ամերիկացիների հետ և միացավ պատերազմին 1778 թվականին և Իսպանիան միացավ պատերազմին հաջորդ տարի, որպես Ֆրանսիայի դաշնակից, սակայն ոչ ԱՄՆ դաշնակից։ 1780 թվականին Մայսուրի թագավորությունը հարձակվեց Բրիտանական Հնդկաստանի վրա և Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների տարաձայնությունները վերաճեցին բաց պատերազմի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.