գիտնական From Wikipedia, the free encyclopedia
Անի Տիգրանի Եղիազարյան (մայիսի 14, 1985, Վաղաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն[1][2]։
Անի Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1985 (39 տարեկան) Վաղաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Հովհաննես Թումանյանի թանգարան |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (2010) և Գրականության ինստիտուտ |
Անի Եղիազարյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 14-ին Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղում։ 2004-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարան հայ բանասիրության ֆակուլտետում՝ ստանալով բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման եղել է «Հեթանոսական և քրիստոնեական հավատալիքների միաձուլումը «Սասնա ծռեր» էպոսում»։ 2008-2010 թվականներին սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում՝ ստանալով բանասիրության մագիստրոսի աստիճան հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Մագիստրոսական աշխատանքի թեման եղել է՝ «Երկվորյակ և զույգ կերպարների դիցաբանական դրսևորումները «Սասնա ծռեր» էպոսում»։ Ուսումը շարունակել է Գիտությունների ազգային ակադեմիայում՝ 2011-2014 թվականներին սովորելով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ որպես հայցորդ։ Թեկնածուական ատենախոսության թեման եղել է՝ «Հովհ. Թումանյանը և Արևելքը»։ Դիպլոմավորված մասնագետ է՝ բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ։
2009-2010 թվականներին աշխատել է Հովհ. Թումանյանի թանգարանում՝ որպես կրտսեր գիտաշխատող, 2011-2016 թվականներին՝ որպես ավագ գիտաշխատող, 2017-2019 թվականներին նույն տեղում՝ որպես գիտական գծով փոխտնօրեն։ 2019 թվականի հունվարից մինչ օրս Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենն է։
Կարդացել է մի շարք դասախոսություններ, մասնակցել տեղական և միջազգային գիտաժողովների, կազմակերպել մրցույթ-փառատոններ, ցուցահանդեսներ, կրթական խաղեր։
2012-2014 թվականներին եղել է Հանրապետական առարկայական օլիմպիադայի հայ գրականության հանրապետական փուլի հանձնաժողովի անդամ և հարցաշարի կազմող։ 2017 թվականին մասնակցել է Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծված հայ մեծերի մասին 16 փաստավավերագրական ֆիլմի սցենարային աշխատանքներին, եղել գրական խորհրդատու։
Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.