հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Անդրեաս Մարուքի Տեր-Մարուքյան (1871, մարտի 23, Երևան - 1919, դեկտեմբերի 16, Փարիզ), հայ քանդակագործ, հայկական նոր, ռեալիստական քանդակագործության հիմնադիրը։
Անդրեաս Տեր-Մարուքյան | |
---|---|
Անդրեաս Տեր‐Մարուքյանն իր արվեստանոցում Խաչատուր Աբովյանի արձանի հետ, Փարիզ, 1910 թվական | |
Ծնվել է | մարտի 23, 1871 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 16, 1919 (48 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1894) |
Ստեղծագործություն(ներ) | Ռափայել Պատկանյանի հուշարձան և Խաչատուր Աբովյանի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Andreas Ter-Maroukian Վիքիպահեստում |
Անդրեաս Տեր-Մարուքյանը ծնվել է 1871 թվականի մարտին, Երևան քաղաքում։ Հայրը՝ գրասենյակային ծառայող Մարուք Տեր-Մարուքյանը, մահացել է Անդրեասի ծնվելուց մի քանի տարի հետո՝ թողնելով հինգ տղաներին ու երկու աղջիկներին կնոջ՝ Նատալիայի հետ։ Անդրեասը գտնվել է մոր և երկու եղբայրների խնամքի տակ, որոնցից մեկը նոտար էր, մյուսը՝ բժիշկ։
Մինչև 1890 թվականը սովորել է տեղի արական գիմնազիայում։ 1892-1894 թվականներին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, ապա Փարիզ։ Որոշ ժամանակ քանդակագործ Ալեքսանդր Ֆալգիերի (1831-1900) ստուդիայում աշխատելուց ու պատրաստվելուց հետո Մարուքյանը ընդունվել է Կերպարվեստի բարձրագույն պետական դպրոց (Ալեքսանդր Ֆալգիերիի դասարան) և սովորել չորս տարի[1]։
1899 թվականին Փարիզում ցուցադրվել է Տեր-Մարուքյանի «Հայ գրողների դափնեպսակ նվիրաբերող մուսան» կոմպոզիցիոն քանդակը։ Գիպսե քանդակի պատվանդանին Խաչատուր Աբովյանի, Ռափայել Պատկանյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի և Գրիգոր Արծրունու բարձրաքանդակներն էին, իսկ վերևում մուսային մարմնավորող դափնեպսակ կրող կանացի ֆիգուր էր։ Այժմ քանդակի տեղն անհայտ է[2]։ Այդ տարիներին ստեղծել է հայ մշակութային գործիչների և պատվիրատուների կիսանդրիներ և մահարձաններ։ Անդրեաս Տեր-Մարուքյանը ստեղծագործել է նաև ազգային հայրենասիրական թեմայով։ Ստեղծել է հայ գեղջուկի և գեղջկուհու դիմաքանդակներ։
Իր ստեղծած՝ Խաչատուր Աբովյանի արձանը Հայաստան է տեղափոխվել Փարիզից հեղափոխության տարիներին՝ Բաթումի նավահանգստում կորելով։ Այն հայտնաբերվում է ու ներկայացվում որպես անհայտ հեղափոխականի արձան։ Աբովյանին ճանաչելուց ու հեղինակին նույնականացնելուց հետո արձանը տեղադրվում է նորակառույց Մոսկվա կինոթատրոնի դիմացի հրապարակում։ 1946 թվականի հոկտեմբերի 5-ին այն տեղափոխվում է Քանաքեռ՝ Աբովյանի տուն-թանգարանի բակ, որտեղ և կանգնած է առ այսօր։ Խաչատուր Աբովյանի հուշարձանով, որը որն այժմ տեղադրված է Քանաքեռում, Տեր-Մարուքյանը սկիզբ է դրել 20-րդ դարի սկզբի հայ հուշարձանային քանդակագործությանը։[փա՞ստ]
Աբովյանի այս արձանը շատերը նույնականացնում են Աբովյանի հրապարակում կանգեցված արձանի հետ։ Սակայն վերջինիս հեղինակն է Սուրեն Ստեփանյանը ու կանգնեցվել է այն 1933 թվականի հուլիսի 6-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.