From Wikipedia, the free encyclopedia
Անդրբայկալ (ռուս.՝ Забайкалье), ֆիզիկա-աշխարհագրական մարզ Բայկալ լճից արևելք։ Հյուսիսում սահմանակից է Հյուսիս-Բայկալյան բարձրավանդակին և Վիտիմի սարահարթին, հարավում Ռուսաստանի պետական սահմանն է։ Հնագույն ծալքավոր լեռնային երկիր է։ Կազմված է միջին բարձրության (1300–1400 մետր) լեռնաշղթաներից և միջլեռնային գոգավորություններից։ Կլիման խիստ ցամաքային է (տարեկան 300—500 մմ տեղումներ)։ Խոշոր գետերն են՝ Աելենգան, Վիտիմը, Օլյոկման, Շիլկան, Արգունը։ Լեռնալանջերը ծածկված են փշատերև անտառներով, հովիտներն ու գոգավորությունները՝ տափաստանային բուսականությամբ։ Կան բազմամետաղների. ոսկու, քարածխի և այլ հանքեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 393)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրբայկալ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.